21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

24 տարի առաջ այս օրը Սպիտակի երկրաշարժը ցնցեց Հայաստանը /վիդեո/

24 տարի առաջ այսօր օրը` 1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում:
 
Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:
 
Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք (Սև ծովից մինչև Կասպից ծով) և հյուսիսից հարավ (Մախաչկալա և Նալչիկ քաղաքներից մինչև Թուրքիայի և Իրանի սահմանները) հսկայական մի տարածք:

Հայ ժողովուրդը բազմաթիվ զոհեր ունեցավ, նրանց թիվը գերազանցում էր 25000-ը: Գյումրիում զոհերի թիվը 17000 էր, Սպիտակում`4000, Վանաձորում`  1200, Ախուրյանում` 500, իսկ Ստեփանավանում`125:

Փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս` ԽՍՀՄ առողջարաններ։

Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ