13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունն օրենք է խախտում

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի  աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա  է կանչվել  ոստիկանություն և նրան  մինչև  երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:  
Ժամը 22:00-ին  մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:

Սակայն, ինչպես հետո պարզվեց, դա իրականությանը չէր համապատասխանում։ Արագ արձագանքման խմբի երկրորդ այցից հետո միայն Արմեն Մելքոնյանը վերադարձավ տուն։ Այսօր Արմենը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դիմում ներկայացրեց նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դեմ։ 

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ