29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը դատապարտել է քրդական զինված կազմակերպությունների մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) և դրա ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) չի դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվակայքի՝ Էրդողանը նշել է, իրենց համար ցավալի է ԱՄՆ-ի նման դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը կվերանայի այդ հարցում ունեցած իր կարծիքը, գրում է Ermenihaber.am-ը:

 

«Մեզ համար İŞİD-ը («Իսլամական Պետություն»-ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն է, PYD-ն և նրան հարող նմանատիպ կազմակերպությունները, PKK-ն («Քուրդիստանի բանվորական կուսակցություն- ՔԲԿ)՝ նույնպեսս: Դրա գինը ԱՄՆ-ն չի վճարում, դրա դիմաց մենք ենք վճարում: Մենք նաև տեղյակ ենք PYD-ի ու YPG-ի գործողությունների մասին: Եվրամիությունը ևս ընդունել է, որ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, այդ մասին անգամ հայտարարել է»,- նկատել է տվել Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի մոտեցումն սխալ է:

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջիկայում կհանդիպի Օբամայի և այլ բարձրաստիճան գործիչների հետ, որոնց հետ Թուրքիան համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ըստ Էրդողանի՝ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը օրակարգ  պիտի բերի հենց վերոհիշյալ խնդիրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ