08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին- Էրդողան հանդիպումից

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:

Պեսկովը մասնավորապես նշել է, որ հանդիպման ժամանակ  քննարկվել են Սիրիայի հարցը և թուրք-ռուսական գազատարի՝ «Թուրքական հոսքի» նախագծի վերսկսմանը վերաբերող խնդիրներ:

Պեսկովը հայտնել է, որ Սիրիայի հարցում երկու երկրների միջև տարաձայնությունները շարունակվում են: Սակայն ներկայումս երկու կողմի համար էլ սիրիական հարցի լուծումից ավելի կարևոր ու առաջնային է Սիրիայի դրության էլ ավելի վատթարացման կանխարգելումը:

Կրեմլի մամուլի խոսնակը ընդգծել է, որ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալների զգալի նվազմանը՝ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի կարևոր տնտեսական գործընկերը լինել:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև բնական գազի թեման: Մեր օրակարգը բավական ծանրաբեռնված է: Նոյեմբերի 1-ի ընտրությունները որոշ չափով դանդաղեցնում են մեր աշխատանքը»,- նկատել է Պեսկովը: Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք «Թուրքական հոսք» նախագծի շուրջ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել որևէ պայմանավորվածություն, Պեսկովը պատասխանել է. «Աշխատանքը շարունակվում է: Ընդհանուր մոտեցում կա: Սա բավական դժվար և համապարփակ աշխատանք է: Ամեն ինչ իր հունով առաջ է ընթանում»:

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինն ու Էրդողանը ևս մեկ անգամ կհանդիպեն տարեվերջին կայանալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ