28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մթերքներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ

Ծաղկակաղամբ – Հակաբորբոքային հատկություն ունի, օրգանիզմում նվազեցնում է տրիգլիցերիդներն ու խոլեստերինը, կարգավորում է արյան ճնշումը:

Ընկույզ – Ընկուզեղենի միակ տեսակն է, որը զգալի քանակությամբ ալֆալինոլեն թթուներ և օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որի շնորհիվ իջեցնում է օրգանիզմի վատ խոլեստերինն ու բարձրացնում դրական խոլեստերինը:

Խաղող – Կարմիր և մանուշակագույն խաղողը նվազեցնում է արյան գնդիկների առաջացման հավանականությունն ու իջեցնում բացասական խոլեստերինը: Այն նաև հարուստ է սրտանոթային առողջության համար օգտակար հակաօքսիդանտներով՝ այդ թվում ռեսվերատոլով ու Ֆլավոնոիդներով:

Շոկոլադ – Դառը շոկոլադը ֆլավոնոիդ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխում են թրոմբոցիտների միմյանց կպչելն ու սրտանոթների խցանումները: Շոկոլադը բարձրացնում է դրական խոլեստերինն ու կանխում բացասական խոլեստերինի օքսիդացումը:

Կարմիր Պղպեղ – Կարմիր պղպեղը հարուստ է բացասական խոլեստերինը նվազեցնող մանրաթելերով ու սրտի համար առողջարար հակաօքսիդանտ վիտամին A-ով ու C-ով:

Կանաչ կամ սև թեյ – Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյը հանգստացնում է արյան անոթներն ու կանխարգելում արյան գնդիկների առաջացումը: Թեյը հարուստ է ֆլավոնոիդ հակաօքսիդանտով, որը նվազեցնում է արյան վատ խոլեստերինը:

Ձուկ – Օմեգա-3-ով ամենահարուստ այս սննդամթերքը բարձրացնում է դրական խոլեստերինն ու նվազեցնում բացասական խոլեստերինը:

Սխտոր – Սխտորը հարուստ է ալիցինով, որը հանգստացնում է արյան անոթները, լավացնում արյան շրջանառությունն ու նվազեցնում սրտի ճնշումը:

Թուզ – Թուզը նվազեցնում է բացասական խոլեստերինն ու արյան ճնշումը, քանի որ այն չափազանց հարուստ է մանրաթելերով:

Նուռ – Իջեցնում է բացասական խոլեստերինը, արյան բարձր ճնշումը, ինչպես նաև կանխում արյունատար անոթների կարծրացումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ