25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարը կտրվել է ընդունելության քննությունից

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հարցազրույց է տվել ԵՊՀ պաշտոնական կայքին: Հարցազրույցի մեջ նախարարը հետաքրքիր դրվագներ է պատմել իր ուսանողական տարիներից: Հարցազրույցի մի փոքր հատվածը ներկայացնում ենք ստորև:

«Տասներեք տարեկան էի, երբ սկսեցի մտածել բժշկության մասին, բավականին կապված էի տատիկիս հետ, ով վիրաբույժ էր: Իսկ վերջնական որոշում ընդունեցի 1987 թվականի հուլիսի 10-ին՝ ծննդյանս օրը և արդեն մեկ ամիս հետո աշխատանքի անցա Միքայելյանի անվան ինստիտուտում՝ որպես վիրաբուժական բլոկի սանիտար: Այդ ժամանակ սովորում էի Պուշկինի անվան դպրոցում, և քանի որ աշխատանքի էի անցել, ստիպված փոխեցի դպրոցս հեռակայի: Այդ պահից սկսած՝ ամբողջովին ընկղմվեցի հիվանդանոցային կյանքի մեջ: Միևնույն ժամանակ պարապում էի ընդունելության քննությունների համար: Պետք է խոստովանեմ, որ առաջին տարում կտրվեցի քիմիայի քննությունից…»:

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ