Ստամբուլում վերանորոգվում է նշանավոր Պալյանների տոհմական գերեզմանոցը

18-19-րդ դարերում Օսմանյան կայսրությունում արքունի ճարտարապետեր հանդիսացած Պալյանների նշանավոր տոհմի Ստամբուլում գտնվող գերեզմանոցը վերանորոգվում է, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս»-ի Սկյութար թաղամասի Սուրբ խաչ հայկական գերեզմանատանը գտնվող ընտանեկան գերեզմանոցը նորոգվում է «Հայ Ճարտարապետների և ինժիներների միության» (HAYCAR) աջակցությամբ ու արտասահմանում բնակվող Անուշավան Հրաչ Քըրմըզըյանի ու եղբոր հովանավորությամբ:
Նախագծի շրջանակներում ընտանեկան գերեզմանոցին կմիացվի նաև Ստամբուլի Քարթալ շրջանի շինհրապարակներից մեկում հայտնաբերված Կարապետ Պալյանի գերեզմանը, ինչպես նաև Պայլաններին նվիրված հուշարձան կկանգնեցվի: Սուրբ խաչ հայկական գերեզմանատանը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած վերանորոգման հիմնարկեքի արարողությանը մասնակցել են ճարտարապետեր Ժան Գավրիլովը, Նազար Բինաթլըն և Դավիթ Այնալըն:
Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ի մայիսին:
Աղբյուր` Ermenihaber.am