25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավան հոգեկան առողջության կենտրոնը դատի է տվել

Տեղեկացնում ենք, որ 2015թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ն՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՚ գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի շրջանակներում այցելել էր Ավան հոգեկան առողջության կենտրոն: Հաստատությունում բուժվող անձանց հետ զրույցներից մեկի ժամանակ գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին ժուլետա Ամարիկյանի հետ, ով պատմել էր հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի մասին:

Մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար» զեկույցում, որի մեջ տեղ գտած տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ