Չինովնիկը ծածկեց Անժելայի հետույքը /վիդեո/
Անժելա Սարգսյանի ՛՛տղամարդու՛՛ դատական գործընթացի վերաբերյալ փաստաբան Կիմա Սարյանը հայտարարեց, որ համաձայն չեն վերջնական մեղադրական ակտի հետ, դատավճռով խախտվել է անմեղության կանխավարկածը: ՛՛ Գործով ձեռք բերված ապացույցներով մեղքը ապացուցված չէ՛՛,- ընդգծեց փաստաբանը:
Կարեն Արայանի մայրը հայտնեց, որ առաջին հերթին պետք է զննվեր ինչպես որդու, այնպես էլ Անժելայի համակարգիչները, սակայն Անժելայի համակարգիչը չի զննվել,իսկ Կարենի համակարգչից ոչ մի պոռնոգրաֆիկ նկար չի հայտանաբերվել:՛՛Թե ինչու Անժելայի համակարգիչը չի զննվել, դա ես չգիտեմ: Անժելան իրանից ոչինչ չի ներկայացնում: Ինչ որ մեկը ծածկեց նրա հետույքը՛՛,- հավելեց Արայանի մայրը ՝ Մարինան, եւ ավելացրեց, որ գուցե մի չինովնիկ է այդ նկարներում, որպիսի խայտառակ չլիներ, մեղքը բարդեցին Կարենի վրա:
Փաստաբանը վերջում հավելեց, որ գործը եղել է դռնփակ նիստի շրջանակներում եւ դատական գործընթացի շրջանակներում հրավիրվել են վկաներ, սակայն նրանք չեն ներկայացել: ՛՛ Բազմաթիվ անգամ դատական նիստերը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով: Դատարանի կողմից եղել են բազմաթիվ բերման որոշումներ, որոնք չեն կատարվել, սակայն Կարենի հացադուլից հետո կատարվել են՛՛,- ընդգծեց նա: