07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Փուչիկների գործով դատապարտվածի ստամոքսի խոցերը պայթել են

Փուչիկների գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը շարունակվում է հետազոտվել Քանաքեռի ուռուցքաբանական կենտրոնում: Նշենք, որ նա միզապարկի ուռուցք ուներ եւ վերջին մեկ ամսում վիճակը կտրուկ վատթարացել է: Բոզոյանին պիտի վիրահատեին անցած շաբաթ, բայց հետաձգվեց: “Չգիտեմ ինչու, ստամքոսում խոցեր ունեմ, դրանք էլ են պայթել, երեւի սա է պատճառը, նոր անալիզ վերցրեցին, սպասում եմ, տեսնեմ ինչ կլինի վերջը”,-  Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց նա: Բոզոյանի խոսքով, բժիշկները իրեն ասել են, որ երկուշաբթի վերջնական ախոտորոշումը կհաստատեն, որից հետո պարզ կլինի, հնարավոր է արդյոք վիրահատություն: Բոզոյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնների խախտման, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ:   Այս տարվա մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ նրա իսկ լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով 154 անձ դիմել է բուժհիմնարկ, որից որպես տուժող անցնում են 118 մարդ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ