18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են

Այսօր դեկտեմբերի 2-ին Հայաստանի երկու ընտրատարածքում  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են:

Թիվ 1ընտրատարածքում կպայքարեն երեք թեկնածու ՀԺԿ անդամ, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը, ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյանը եւ “Ժառանգությունից” Ստյոպա Սաֆարյանը: Այս ընտրատարածքը ընդգրկում է Երեւանի Ավան վարչական շրջանն ամբողջությամբ եւ Նոր Նորք վարչական շրջանից` Լվովյան փողոցը մինչեւ Գ.Բորյան փողոցի խաչմերուկն ընկած շենքերը, Գ.Բորյան եւ Ֆ.Նանսեն փողոցների (զույգ համարներով հասցեները) խաչմերուկից մինչեւ Գայի պողոտա, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ միկրոշրջանն ամբողջությամբ (Դ.Մալյան, Գայի պողոտա` մինչեւ Ա.Հովհաննիսյան փողոց, Դ.Մալյան եւ Բագրեւանդի փողոցները)։

Այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր, հանրապետական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը  մայիսին հրաժարվել էր մանդատից:

Թիվ 35 ընտրատարածքում կպայքարի երկու թեկնածու` ինքնառաջադրված, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանն եւ ՀՀԿ-ից Արման Սահակյանը: Այս ընտրատարածքը ընդգրկում է Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Արեւիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ղարիբջանյան, Ջաջուռ, Ջրառատ գյուղական համայնքները, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երեւանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արեւելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման։ 

Այստեղից պատգամավոր ընտրված ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը սեպտմեբերին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ