11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հունվարի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Հունվարի 23-24-ը Սոչիում կկայանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը: Ինչպես հայտնում է Regnum ինֆորմացիոն գործակալությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բանակցությունների ժամանակ հանդես կգա իբրեւ միջնորդ` Հայստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:

Դիտորդները կասկածում են, որ այս հանդիպումը բանակցային գործընթացում որեւէ զգալի առաջընթաց կապահովի: Կողմերի դիրքորոշումները 2011-ին անցկացրած մի շարք բանակցություններից հետո արմատապես հակասական են մնացել:

Սակայն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի վաղ հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թերեւս, միակն է հետսովետական տարածաշրջանում, որ կարող է կարգավորվել խաղաղ բանակցությունների հիմքի վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ