09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վախճանվել է հայտնի ռուս դերասան Եվգենի Ժարիկովը

Եվգենի Ժարիկով

Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Եվգենի Ժարիկովը: Դերասանի մահվան պատճառը քաղցկեղն է:

Եվգենի Ժարիկովը ծնվել է 1941-ի փետրվարի 26-ին: 1959-ից սովորել է Սերգեյ Գերասիմովի մոտ, իսկ 1966-ին ընդունվել է Մոսկվայի Դերասանի թատրոն-ստուդիան:

“Հեղափոխությամբ ծնվածը” ֆիլմում իր կատարած դերի համար Ժարիկովն արժանացել է ԽՍՀՄ Պետական պարգեւի: Այս ֆիլմում նրա խաղընկերն է եղել նաեւ նրա կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Գվոզդիկովան:

Եվգենի Ժարիկովը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, որոնց թվում` “3+2” եւ “Չի կարող պատահել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ