61-ամյա հային Ֆրանսիայում սպանել են մեքենայի համար
Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում գողացված մեքենայի պատճառով հայ է սպանվել, գրում է “Le Parisien”-ը:
Մի երիտասարդ կրակ է բացել 61-ամյա թոշակառու Մարտունիկ Ասլանյանի եւ նրա 26-ամյա որդի Գոռի ուղղությամբ: 2-ն էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հայրը մահացել է:
Հունվարի 16-ին Ասլանյանների ընտանիքի անդամ Մաքսիմ Բերժեի “Citroen C3” մեքենան գողացել են ավտոկանգառից: Գրեթե 10 օր անց 2 անծանոթ փողոցում մոտեցել են Ասլանյաններին եւ առաջարկել վաճառել 2 մեքենա, որոնցից մեկն էլ գողացված “Citroen C3”-ը:
եքենայի սեփականատերը սպառնացել է ոստիկանություն կանչել `մեքենան չվերադարձնելու դեպքում: Հանցագործները հանդիպում են նշանակել հաջորդ օրը`քննարկելու մեքենայի գողության հարցը, որի ժամանակ էլ հանցագործները կրակ են բացել` սպանելով Մարտունիկ Ասլանյանին եւ վիրավորելով նրա որդուն: