28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

“Հանուն հոր, Որդվո և Սուրբ հոգվո, որոնք ՏԱՎԱՐ մեռնում են ու գոյություն չունեն” … “հայ” սատանիստն ու նրա պաշտպանները”

Henaran.am-ի խմբագրությունը “Երկրի հակառակ կողմը.  “հայ” սատանիստն ու նրա պաշտպանները” խորագրով հոդված է ստացել Շվեդիայում բնակվող Լեւոնիդ Արշակյանից, ով  առաջիկայում վերջնականապես պատրաստվում է տեղափոխվել Մայր Հայրենիք:

“Ես վրդովմունքով տեղեկացա, որ Հայաստանում բաց գործունեություն են ծավալում սատանիստները: Այստեղ՝Եվրոպայում, մենք ականատես ենք լինում նրանց իրականացրած վայրագություններին,-գրում է նամակի հեղինակը, նշելով, թե չի ցանկանում, որ “այդ աղբը տարածվի նաև Մայր Հայրենիքում: Ուղարկում եմ Ձեզ իմ բողոք-նամակը, որը, թերևս, մի քիչ խիստ տոնով է գրված, սակայն համահունչ է պահի լրջությանը” …

Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման

Մեսրոպ Մաշտոցի պողոտային հարակից այգու պատմությունը շատերին է ոգևորել, շատերին էլ արդեն հոգնեցրել է: Ոգևորվածների շարքերում մեծամասնություն են կազմում ոչ թե բնապահպանները, այլ ՀԱԿ-ի երիտթևը:

Սրանց շարքերում աչքի են ընկնում հատկապես արտասահմանյան կրթություն ստացած, գունավորհեղափոխությունների տեխնոլոգիաներն ու գործիքակազմը մասնագիտորեն ու բազմաբովանդակ եղանակներովուսումնասիրած ջահելները, որոնք, ինչ խոսք, ինտելեկտուալ կարողությունների կրող են, սակայն իրենց մղումներովու հավակնություններով ոչնչնով չեն տարբերվում նախորդ դարի 20-ականների բոլշևիկ Ավիս Նուրիջանյաններից ուՂուկաս Ղուկասյաններից: Սրանք ուզում են իշխանություն, սակայն հեղափոխական ճանապարհով:

Սրանց մեծագույն մասը աշխատել ու արդար քրտինքով հանապազօրյա հաց վաստակել չի սիրում, ավելի շուտ՝ սովոր չէայդ տարբերակին: Նախընտրում են “գրանտակերությումբ” զբաղվել՝ լավ հասկանալով, որ “անվճար պանիր միայնթակարդում է լինում”, և դրսից եկած գումարներով իրենք ընդամենը հակապետական պատվերներ են կատարում: Չնայած, այդ պատվերները հենց իրենց սրտով է, ինչքան պետությանը և նրա գլուխ կանգնած իշխանությանը վատ, այնքան՝ իրենց և իրենց գրպանի համար լավ:

Մաշտոցի այգու այս պատմությունը ՀԱԿ շարքերում իրենց տաք տեղը գտած ջահելներին հույսեր է ներշնչում, իրենց տարեց ընկերները պատմած կլինեն, որ 1998-ի արցախյան և անկախության շարժումը սկսվեց հենց բնապահպանական խնդիրների արծարծումներից, այնուհետև շարժման գաղափարախոսները, բնապահպանությունը իսպառ մոռանալավ, անցան քաղաքական խնդիրների լուծմանը և իշխանության նվաճման գործընթացին: Այդպիսի մի սցենար էլ սրանք ունեն, չնայած երևի հասկանում են, որ ժամանակներն ուրիշ են, և«պապն ամեն անգամ փլավ չի ուտում”: Բայց դե մարդ ես, մեկ էլ հանկարծ կպավ…

Ընդհանուր առմամբ, այգու պատմությունը լակմուսի թղթի դեր տարավ: Նախ , հստակ ընդգծվեց, որ հասարակության արմատական տրամադրված հատվածը չի նվազել և ցանկացած պատեհ առիթ օգտագործվում է սոցիալական, բնապահպանական կամ անգամ բարոյական հարցը վերածելու քաղաքականի, կամ ավելի ճիշտ՝ հակաիշխանական պայքար սկսելու և հեղափոխական ճանապարհով իշխանություն վերցնելու համար:

Այս ամենը, թերևս, հանգիստ կընդունվեր, կդիտարկվեր պարզ քաղաքական պայքարի համատեքստում, եթե չլիներ մի շատ կարևոր դրվագ: Իրեն լրագրող հռչակած և բնապահպան-ակտիվիստ համարվող ոմն Բայանդուր Պողոսյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով կասեցնել այգու հարակից տարածքներում իրականացվող շինարարությունը:

Մինչ այգու «պահապան հրեշտակները» շտապեցին սրբերի դասը համալրել երիտասարդ Բայանդուրով, սոցիալական կայքերն ու էլեկտրոնային լրատվամիջոցները փաստարկված և ապացույցներով տեղեկատվություն տարածեցին, որ երիտասարդը սատանիստ է: Համացանցում, անգամ, հայտվեց երիտասարդ սատանիստի և նրա աղանդավոր ու աթեիստ ընկերների լուսանկարը սատանիստ Բայանդուրի հետևյալ մեկնաբանությամբ՝ “Հանուն հոր, Որդվո և Սուրբ հոգվո, որոնք ՏԱՎԱՐ մեռնում են ու գոյություն չունեն”:

Սա դեռ հերիք չէ, իր բլոգում էլ Բայանդուրը գրառում է կատարում՝ հպարտորեն հաստատելով, որ սատանիստ է: Ինչևէ, խնդիրը երիտասարդ սատանիստը չէ, նա սովորական մոլորյալ է, կայացման ու ինքնահաստատման փուլում գտնվող անձնավորություն: Խնդիրը սոցիալական ցանցերում կայացած “բանավեճի”, սատանիզմը քննադատողների ու երիտասարդ սատանիստի պաշտպանների միջև տեղի ունեցած առճակատման մասին է:

Միգուցե, սա փոքրիկ դրվագ է, սակայն տիրող բարքերի հավաստի արտացոլումն է:

Պարզվում է, ՀԱԿ-ի ջահելների համար Մաշտոցի այգու մի քանի ծառն (որոնց, ի դեպ, ոչ մեկ չի ցանկանում վնասել) ավելի կարևոր են, քան դարեր շարունակ հայի տեսակը պահպանած ու ազգային ինքնության կարևորագույն հենասյունը հանդիսացող քրիստոնեական արժեքները:

Պարզվում է, որ դարեր շարունակ արևելյան քրիստոնեության վերջին ամրոցը պահպանած հայ ժողովուրդը պետք է հանդուրժի նեռի՝ հակաքրիստոսի հետևորդին (գուցե նաև հետևորդներին), քանզի նա  ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում՝ քողարկվելով, իհարկե, բնապահպանական շղարշով: Իսկ գրող Վիոլետ Գրիգորյանն էլ հիացմունք է հայտնում առ այն, որ Հայաստանում ի հայտ է եկել “էքսցենտրիկ” երիտասարդություն:

Համաձայնվեք, որ գրող-հրապարակախոս բարձր պատվին կարող է արժանանալ միայն համամարդկային ու ազգային արժեքները կրող անհատը, ոչ թե սատանիստներով հիացող գրչակը, որի ճանաչման միակ գրավականը Ե. Չարենցի պոռնոգրաֆիկ բնույթի անտիպ ստեղծագործություններն հրապարակելն է եղել ու նմանատիպ «բանաստեղծություններ” գրելը:

Այս ամենը չի նշանակում, թե պետք է տուրք տալ նորօրյա ինկվիզիտորներին և բորբոքել ազգայնական կրքերը: Իրականում ծայրահեղականությունը քաղաքակրթության համար առաջին խոչընդոտն է, և ինչպես ինկվիզիցիան կապ չունի քրիստոնեության հետ, այնպես էլ՝ վահաբիզմը իսլամի հետ:

Մի բան պարզ է. ժամանակակից Հայաստանում հասարակությունը անպաշտպան է, չունի արժեքային համակարգի պաշտպանության իմունիտետ, սա արդեն ազգային անվտանգության հիմնահարց է…

Լեոնիդ Արշակյան

Հ. Գ. “Տավարը” բավական պիտանի երևույթ է. միս է տալիս, կաթ, ապահովում է մարդու օրգանիզմը սպիտակուցների պաշարով: Բայանդուրն ու նրա նմաններն անգամ նման առաքելության համար պիտանելություն չունեն: Բարեպաշտ քրիստոնյաներ, աղոթեք սրանց հոգու փրկության համար…

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ