28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կանանց միջազգային օրը կարելի է զերծ մնալ “ձախ գնալուց”, բայց ախր սիրուհին էլ է կին

Միլիոնավոր տղամարդիկ նույնիսկ գեղեցիկ կնոջ կողքին գտնում են իրենց համար սիրուհիներ, սակայն կան տղամարդիկ, որոնք երբեք ոչ մի պարագայում չեն դավաճանում իրենց կանանց:

Ի՞նչն է պատճառը: Ինչու՞ են դավաճանում, եթե կարող են նաեւ չանել: Այս հարցը շատ ու շատ տարիներ հուզում է գրեթե բոլոր կանանց: Կանայք հիմնականում մտածում են` եթե սրիկա է, սրիկա է, եթե կարգին տղամարդ է, ուրեմն նույնպիսին էլ կլինի իր ընտանիքում: Սա մասամբ է ճիշտ, քանր որ ամենաիդեալական ընտանիքում էլ տղամարդը կարող է “գնալ ձախ”, եւ դրա մասին ոչ ոք չիմանա, ընդ որում` դավաճանի իր կնոջը ոչ թե բնազդաբար, այլ` գիտակցաբար:

Հիմնական եւ ամենատարածված պատճառն այն է, որ ամուսնությունից հետո ամուսիններն սկսում են ավելի քիչ ուշադրություն դարձնել միմյանց, կինը սկսում է իր կամակորությունները, որոնք ձանձրացնում են տղամարդուն, եւ նա սկսում է սեր եւ քնքշանք փնտրել մեկ այլ վայրում: Ընդ որում` սիրուհին կարող է կնոջից ավելի  կամակոր լինել, բայց դա հանդուրժելի է, քանի որ տղամարդը գիտի` ինչքան շատ տա նրան, այնքան շատ կստանա:

Տղամարդկանց համար սեփական կինը դառնում է “վաղուց կարդացած գիրք”, մինչդեռ սիրուհին նոր է եւ հետաքրքիր: Բայց մի օր էլ նրան են դնում  “կարդացած գրքերի” դարակում, եւ մնում է միայն ամոթից դրդված “փոշին մաքրել”:

Կա տղամարդկանց մի բարդ տեսակ. դա դոնժուանները կամ կնամոլներն են: Նրանց հետ հույսեր կապելը մեղմ ասած` միամտություն է: Նրանք ձեռնոցի պես փոխում են կանանց, քանի որ ոչ ոքի լուրջ չեն վերաբերվում: Այս պարագայում ցավալին այն է, որ կանանց էլ ամենաշատը հենց այս տեսակն է դուր գալիս եւ նրանք հաճախ եւ “հաճույքով” ընկնում են թակարդը:

Սակայն տղամարդկանց տեսակները, բարեբախտաբար, այդքանով չեն սահմանափակվում: Կա նաեւ լավագույն տեսակը` նրանք, ովքեր մեկ անգամ սիրելով մի կնոջ, փորձում են անել ամեն ինչ նրա հետ ամբողջ կյանքում լինելու համար: Նրանց մտքով չի էլ անցնում սիրուհի գտնել: Նրանց պարզապես հարակավոր է փոխադարձաբար սիրել: Բայց եթե հանկարծ նրանք հիասթափվում են իրենց 2-րդ կեսից, նրանք փոխվում են դեպի ամենավատ կողմը եւ ամբողջովին այլ մարդ են դառնում, ցավոք սրտի, անվերադարձ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ