16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բրիտանուհին երազում է ամուսնանալ արձանի հետ

Բրիտանական Լիդս քաղաքի բնակիչներից մեկը ռոմանտիկ զգացմունքներ է տածում աշխարհի ամենահայտնի արձաններից մեկի հանդեպ:

27-ամյա Ամանդա Ուիթաքերը լուրջ հոգեբանական շեղում ունի, որը բժշկության մեջ անվանում են առարկայամոլություն: Աղջիկը խոստովանել է, որ իրեն ֆիզիկապես եւ հոգեպես ձգում է ամերիկյան Ազատության արձանը: Ամանդան այնքան ուժեղ է կապված վերոհիշյալ արձանի հետ, որ իր բնակարանում մի ինքնատիպ “մատուռ” է սարքել` նվիրված անշունչ կուռքին: Նա սենյակի կենտրոնում կանգնեցրել է արձանի 2 մետրանոց պղնձե օրինակը եւ նույնիսկ նրան անվանակոչել է Լիբբի անունով:

Աղջիկը խոստովանել է, որ 2007-ին ԱՄՆ այցելելուց հետո մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է Ամերիկայի խորհրդանիշին: Նրա խոսքով` հարազատներն ընդհանրապես չեն հասկանում իր սերը արձանի հանդեպ եւ իրեն հոգեկան հիվանդ են համարում:

-Ես նրան վերաբերվում եմ` ինչպես իմ սիրելիին: Կյանքիս միակ երազանքը մեր պսակադրությունն է,- անկեղծորեն ասել է Ամանդան:

Բժիշկները պնդում են, որ առարկայամոլությամբ տառապող մարդկանց համար դժվար է նորմալ հարաբերություններ ստեղծել կենդանի մարդկանց հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ