15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոքրիկին դիմավորեցին ոստիկանները. փնտրվում են հարազատները /վիդեո/

Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնությունից Երեւան տեղափոխվեց 2009 թվականին ծնված Տատյանա Նալբանդյանը: Զվարթնոցում փոքրիկ Տատյանային դիմավորում էին ոստիկանության աշխատակիցները: Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գրություն էր ստացվել, որ Մոսկվայի մարզի Մոժայսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Նալբանդյանի երեքամյա դուստրը Հիմնարկի` Երեխաների տուն հաստատությունում է: Աննա Նալբանդյանը դեռեւս յոթ տարի ունի պատիժը կրելու, իսկ Ռուսաստանի Դաշնության Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ երեք տարին լրանալուց հետո այդ հաստատությունում երեխային պահելն արգելվում է: Փոքրիկը կապաստանի մանկատանն, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում գտնելու նրա հարազատներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ