07 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2022

«ՀՀ–ն օր-օրի կորցնում է ինքնիշխանությունը, իսկ ֆինանսական կախվածությունը օտարերկրյա կապիտալից՝ մեր երկիրը ու ժողովրդին վերածելու են նրանց գերշահույթը սպասարկողի»

Artur-Tovmasyan

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ այսօրվա տարածվող լուրերի, ՀՀ Կենտրոնական բանկը համաձայնել է վաճառել Վարշավայի ֆոնդային բորսային Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը։   Բանկի խորհուրդն այսօր համաձայնություն է տվել վաճառել Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը։ Միաժամանակ Կենտրոնական բանկը և AFB-ն կպահպանեն մնացած բաժնետոմսերը։ Վարշավայի ֆոնդային բորսան բաժնետոմսեր գնելու ցանկության մասին հայտարարել է […]

«Աչքերիս առաջ այդ պահին սևացավ. կողոսկրի սալջարդ ունեմ. պատժվելու են, որ անարգում են ոստիկանի համազգեստը». Մարգարիտ Եսայան

Margarit-Esayan-4

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողությունները պետք է դատապարտվեն և հետևանքներ ունենան: «Այն համազգեստավոր անձինք, որոնք այսօր լցված են Երևանի փողոցներում և մարզերում և որոնք սնկի պես աճում են, կասկածելի ծագում ունեն: Ես չեմ ուզում հավատալ, որ այդքան ոստիկաններ են աշխատում հաստիքացուցակով: Օդում կախված լուրեր կան այն մասին, […]

«Էն, ինչ չարի խամաճիկ Նիկոլը ստորագրել է, դա Արցախի և Հայաստանի ոչնչացման ծրագիրն է, բայց Հայկի սերունդը իր վերջին խոսքը չի ասել». Թերեզա Մխիթարյան

Nikol-Mishel-1

Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր առաջ Հայ Ազգին ու Հայաստանը ատող Նիկոլը հանդիպեց Բրյուսելում իր թուրք տերերին: Նիկոլը բոլոր հայերից թաքուն ստորագրեց, որ հազարավոր մեր եղբայրների արյուն թափած Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ «էթնիկ հայերը իրավունք ունենան Արցախում ապրել, թուրքերը խոստանում են չնեղացնել իրենց»: Ստորագրեց, որ Տավուշի և Արարատյան մարզի 7 […]

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևին

as47.thumb

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային […]

Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային. ՔՊ-ական պատգամավոր

ame.thumb

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա։ «Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ  հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ […]

«ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր աչքի էին ընկել ապօրինություններով»․ Տիգրան Աբրահամյան

278180836_1196009941136144_7740753158493688032_n

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որ հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի՝ ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված»։

«Լավ ա՝ ընկար տեղդ». Լեզվակռիվ՝ ավագանու անդամների և նիստը վարողի միջև

Ani-Xachatryan

«Ինչո՞ւ քաղաքապետը չկա: Շատ վատ է, որ այսօր նա դահլիճում չէ, որովհետև ավելի ադեկվատ է մոտենում, երբ հարցին առաջարկություն է լինում»,- խոսքն ուղղելով Երևանի ավագանու նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:   Այնուհետև անդրադառնալով օրակարգի 6-րդ՝ Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին հարցը վերջում քննարկելու առաջարկին՝ […]

«Հազարավոր հայորդիների արյունով գծված մեր Հայրենիքի սահմաններն այլևս որոշելու են այս մարդիկ, մարդիկ որոնք ունեն անուններ և կատարում են նիկոլ փաշինյանի հրամանները».

796197

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հազարավոր հայորդիների արյունով գծված մեր Հայրենիքի սահմաններն այլևս որոշելու են այս մարդիկ, մարդիկ որոնք ունեն անուններ և կատարում են նիկոլ փաշինյանի հրամանները»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի