20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2021

Անդրանիկ Քոչարյանը հեգնեց. «Հայ ժողովուրդը ցանկանում է՝ Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզով լինի դեմարկացիան»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ սահմանային նման լարվածությունները կլինեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չմտնի դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ։ «Այդ փուլի մեջ մտնելու համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ ու կայուն իրավիճակ, բայց ինքներդ տեսաք, որ կան ուժեր, որոնք այդ ցանկությունը կամ այդ օրակարգը չունեն»,- […]

Ադրբեջանի կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է․ այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը, այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 48 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 878 դեպք, որոնցից 308 922-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 195 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 7366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 1438 առողջացած, 48 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

«Ստախոսը ինքդ ես», «Մի՛ ընդհատեք, երբ ես խոսում եմ, բոլորդ դատվելու եք», «Գնա փողոցում քո գործը արա». ԱԺ-ում հանձնաժողովի նիստը լարված մթնոլորտում անցավ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում է անցնում։ Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։   ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, արձագանքելով Գեղամ Մանուկյանին, թե ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի տրամադրում և հանրությունը ստիպված այլ աղբյուրներից է տեղեկատվություն ստանում, ասաց.   «Դուք եք ապատեղեկատվության աղբյուր»։   «Արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաների, կեղծ տեղեկությունների […]

«Ավարտեք այս աբսուրդի թատրոնը». Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է համարում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը չի ցանկանում խոսել այս թեմայով. նշում է՝ այս ամենը անհեթեթություն է, իսկ իրենք ցանկություն չունեն լրահոսը լցնել անհեթեթություններով։ «Անհեթեթությամբ մի լցրեք ձեր լրահոսը, այս […]

Ծխախոտի գինն օրեր առաջ բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով: Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ […]

Նախկին պաշտոնյաների կալանքը կերկարաձգվի․ «Ժողովուրդ»

Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ […]

Իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել. «Հրապարակ»

«Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի