20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2021

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. զերծ մնալ որևէ բանակցությունից». ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը. ներքաղաքական շահարկումներ կան

Ազգային ժողովում չընդունվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության տեքստը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ըստ այդմ, նախագիծը չընդունվեց: Մինչ քվեարկությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է՝ ա) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2074 նոր դեպք, մահացել է 45 մարդ

Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած, 6151-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 032 310 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 13 696 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2074 նոր դեպք: […]

Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում իշխանազավթների ներկայացուցիչները չքվեարկելով Արցախի հարցերով հանձնաժողովի համար, Արցախը մերժելուց հետո, այսօր մերժեցին նաև Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ չքվեարկելով ՀՀ և ԱՀ շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում»։

«Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն ու Արցախն այսօր զոհ են դառնում իրենց հարուստների կոնֆորմիստական անտարբերությանը, աղքատների ստամոքսային տգիտությանը, բյուջեից աշխատավարձ ստացողների ծպտյալ հնազանդությանն ու սրտացավների տոտալ անկազմակերպվածությանը։ Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին։ Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ […]

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներ: Նախագիծը ներկայացնող […]

Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը․ «Հրապարակ»

«Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ որոշեց «գողական գնալ»՝ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը եւ անվտանգության աշխատակիցներին կարգադրեց, որ նրան հեռացնեն ամբիոնից։ ՊՊԾ 2 աշխատակից մտան ներս եւ Մանուկյանի թեւերից բռնելով՝ քարշ տվեցին դուրս։ Այս իշխանությունն […]

Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»

«Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը «Մերիդիան» կազմակերպության միջոցառման մասին է, որի նպատակն է ԱՄՆ ազդեցության տարածումը եւ դերի հզորացումը ողջ աշխարհի վրա: Դեսպանության էջում գրված է. «Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունն ընթրիք էր կազմակերպել` Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող «Մերիդիանի» գլխավոր հանդիսությանն աջակցելու նպատակով: «Մերիդիանի» առաքելությունը դիվանագիտության, գլոբալ […]

Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոխությունից երեք տարի անց. «Ժողովուրդ»

1999-ի հոկտեմբերի 27-ը էլի չորեքշաբթի էր՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր, երբ գնդակահարվեցին 8 պետական այրեր՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ օրս այդ առիթով հարուցված քրգործը հարցականներ ունի: Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ […]

Դավիթ Տոնոյանի քրգործով բոլորը կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ: Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի