20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2020

Դուք մեզ հայրենիք եք պարտք, ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Շահնազարյանի կոչը ԱԱԾ-ին

«ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում մասնակցել ընդդիմության բոլոր միջոցառումներին, շարժումներին։ Կոչ եմ անում միանալ, որպեսզի կարողանանք ոչ միայն նրա վարչախմբին զրկել իշխանությունից, այլ նաեւ կարողանանք կանգնեցնել քաոսը, որովհետև դա հերթական ծրագիր է, նա փորձում է քաոս ստեղծել երկրում»։ Այս մասին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, ըստ էության կոչով դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։ […]

«Սպայի պատվից ցածր է թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը». Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։ Նշենք, որ 20-ից ավելի ոստիկաններ հրապարակային հայտարարել են աշխատաքից ազատման մասին՝ չցանկանալով ծառայել այս իշխանություններին:

Գաղտնի պարգեւավճար են տվել

ԱԺ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ աշխատակազմին տրվել է պարգեւավճար։ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով»,- նշված է ԱԺ աշխատակազմի պարզաբանման մեջ։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին պարգեւավճար է տրվել՝ աշխատավարձի 100%-ի չափով: Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց՝ ԱԺ […]

ՌԴ ՊՆ-ն հերքել է Նիկոլ Փաշինյանի սուտը. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն մնացել շրջափակման մեջ

 «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաև ռուս խաղաղապահները: Հիշեցնենք, որ նման հայտարարություն այսօր արել էր Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատություն» ռ|կ հետ զրույցում:

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց Էդուարդ Շարմազանովի ձերբակալության ոչ իրավաչափ լինելը

Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցելու ժամանակ, որին հաջորդեց երթը դեպի կառավարություն, ապա Ազգային ժողովի (ԱԺ)շենք, ձերբակալվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում ձերբակալել էին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով, այն է`ռազմական դրության ժամանակ զանգվածային ցույցեր, երթեր կազմակերպել և անցկացնել: Նոյեմբերի 13-ին Երևանի ընդհանուր […]

Արայիկ Հարությունյանը գնդակը գցեց Փաշինյանի դաշտ /տեսանյութ/

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դուրս է գալու քաղաքականությունից Նա խմբագրել է իր հայտարարության տեքստը՝ ավելացնելով. «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։

ՀՀ պետական սահմանի մասին օրենքն այսօր ամբողջությամբ խախտված է եւ չի իրականացվում. Արտակ Զաքարյան

«Խծաբերդի դեպքերից, արդեն 30 օր է անցել, ոչ ՊՆ – ն, ոչ ՊԲ-ն ոչինչ չարեցին։ Առաջնային խնդիր էր, պետք էր հասկանալ, որ այնտեղ ունենք դիրքեր, որոնք չունեն թիկունք, կոմունիկացիա, որ այնտեղ գտնվում են մարդիկ, որոնք ցանկացած, անգամ փոքրիկ մարտական գործողությունների ժամանակ կարող էին զոհվել կամ գերի ընկնել», – շեշտում է պաշտպանության նախկին փոխնախարարը, – հավելելով, […]

Մեր տղերքին գցեցիր թուրքի երախը ու քանդում ես իրենց թիկունքը, իրենց հայրենիքը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այդ թուրքի թափոնը դեռ երես ունի տեսախցիկների առջեւ թփրտալու։   Մեր գերեվարված տղերքի ճակատագրի վրա թքած ունենալով՝ ասում է. մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ։   Արա, այ դուրսպրծուկ, դու մեր տղերքի ճակատագիրը թողած, ի՞նչ ես բարբաջում։ Ուրեմն հսկայական ռուսական քաղաքական ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի