26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2019

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ […]

Սրտի համար ամենաօգտակար բանջարեղենը

Բժիշկները պնդում են, որ սրտի աշխատանքի համար ամենաօգտակար բանջարեղենը դդմիկն է՝ գրում է hronika.info-ն: Սննդաբանները հաստատում են, որ դդմիկը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից և չի գրգռում ստամոքսը և աղիները: Այն պարունակում C վիտամին, որը մասնակցում է կոլագենի արտադրությանը, որն էլ մաշկին ձգություն է հաղորդում: Դդմիկի մեջ առկա բետա-կարոտինը օգտակար է մաշկի, մազերի և տեսողության […]

Ինչ անել, եթե կոշիկները սեղմում են․ օգտակար խորհուրդ /ֆոտո/

Եթե զգում եք, որ կոշիկները սեղմում են, իսկ հաջորդ օրը կարեւոր տեղ ունեք գնալու այդ կոշիկներով, խուճապի մի մատնվեք՝ առջեւում դեռ ամբողջ գիշեր կա։ Դուք կարող եք կես կամ անգամ մեկ համարով մեծացնել դրանք։ Վերցրեք երկու ձիգ տոպրակ՝ զիպ-փականով, համոզվեք, որ ծակ չեն, ջուր բաց չեն թողնի։ Եթե չունեք, մի քանի բարակ տոպրակ անցկացրեք իրար […]

Նրանք Հայաստանում ուղղակի տեղ չունեն. Փաստաբանը՝ տրանսգենդերների մասին

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր՝ Կուբայից Հայաստան են եկել ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգենդերներ։ «Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը՝ ՁԻԱՀ վարակակիր: Ընդ […]

ՀՀ գլխավոր դատախազը նոր կոչում է ստացել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի […]

Պարադոքս. «փողի խնդիր չունենք» հայտարարությունների ներքո փորձ է արվում կրճատել երկրի ռազմական բյուջեն

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանատվության չգոյության 7 պարադոքսները: «Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»: 1. Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի […]

Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ

Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը նաև նշեց՝ որքանով ինքը տեղյակ է՝ Գևորգ Կոստանյանը ներկայում գտնվում է Ռուսաստանում: «Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական […]

Մեկ տարում 15 ձկնարտադրող տնտեսություն է փակվել /տեսանյութ/

ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանն այսօր`հոկտեմբերի 21-ին Հենարան մամուլի ակումբում անդրադարձել է վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակին`նշելով, թե համակարգում կոռուպցիա կա եւ հովանավորչություն:  https://www.youtube.com/watch?v=n7gDssDjhlE

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի