25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 20, 2019

Քաղաքական դաշտը փլուզված է: Եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը հրաժարական է տալիս

Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն՝ ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։ Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե […]

Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի. փորձագետ

Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ […]

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․ «Փաստորեն, ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։ Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։ Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։ Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, […]

ԱԱԾ-ն անցնում է գործի Ամուլսարի հարցով

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հրապարակումները վերաբերվում են Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին, որով վերջիններս […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պարզաբանում է հրապարակել ներքին հակասությունների և դատական համակարգի գործունեության արդյունավետության հետագա ռիսկերի մասին։ Հայտարարությունում նշվում է․ «- 2019թ․ հուլիսի 11-ին դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «․․․ դատական ակտը [վերաքննիչ դատարանի դատական ակտի մասին է հարցը] պետք է հինգ օրվա ընթացքում տրամադրվի […]

«Քաղաքական նոր փազլ», կամ՝ վերջի սկիզբը․ 168.am

Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում մեկուկես տարի առաջ, սովորական հայաստանցու համար մինչ օրս մնում է անհասկանալի, հաճախ՝ նաև դավադրություններով ու խորհրդավորությամբ քողարկված։ Տևական ժամանակ նախկին իշխանությանը և նրա ներկայացուցիչները մեղադրվում էին ոչ միայն իրենց կողմից կատարված իրական, այլև` գերազանցապես «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեջ: Փաշինյանին և իր գվարդիային հաջողվեց այդ «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեղսագրմամբ […]

Նոր հրահանգ Հ1-ին

Մեր տեղեկություններով, հրահանգ է իջեցվել ԼԳԲՏ թեմայով ֆիլմեր հնարավորինս շատ ցուցադրել: Հայտնի է, որ նոր իշխանության գալուն պես Հայաստանում այս համայնքն աննախադեպ ակտիվություն է դրսեւորում, իսկ իշխանությունների օրակարգում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցն է, որը կանաչ լույս է վառելելու միասեռաականների իրավունքների պաշտպանության առջեւ: Այս մասին գրում է hayeli.am-ը:

Փակ հանդիպմանը Փաշինյանը խոստովանել է. Հրապարակ

Ամուլսարի շահագործման թեման դարձել է իսկական փորձաքար իշխանությունների համար։ Ստամբուլյան կոնվենցիայի նման՝ սա էլ Սերժ Սարգսյանի իշխանության նվերն է Փաշինյանի կառավարությանը, որը փակուղու առաջ է կանգնեցրել նրան։ Ժամանակին Ամուլսարի շահագործմանը դեմ ակտիվիստներն այժմ կողմ են հանքի շահագործմանը։ Ամուլսարի թեման պառակտում է մտցրել ոչ միայն հասարակության, այլեւ հենց իշխանության, ի մասնավորի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շարքերում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի