27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 17, 2019

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին. Դատախազություն

ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։  Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք […]

Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց լրիվ նոր մի նախարարություն, որն ստացավ հնչեղ անվանում՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարար էլ նշանակվեց տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որը մասնագիտությամբ «այթիշնիկ» է։ Դրա համար էլ հատուկ նրա համար Նիկոլ Փաշինյանը բացեց IT ոլորտի հետ կապ ունեցող նախարարություն, որ իր թիմակիցը կոմֆորտով պաշտոնավարի։ Անցել է ավելի քան […]

6 ժամ պահել էին՝ ստիպելով, որ ցուցմունք տա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը։ Պատճառը համայնքի բնակիչ, «Սեւան» ազգային պարկի աշխատակից Տարոն Խաչատրյանի ձերբակալությունն էր, ում դեմ ցուցմունք էր տվել մի քաղաքացի, որին 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա եւ ասի, որ անտառահատման համար 40 հազար դրամ կաշառք է տվել Խաչատրյանին։ Գյուղացիներն […]

Վիճակագրական դրախտ. դառն ու անուշ հայրենիք․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Վիճակագրական մանիպուլյացիան դառնում է խաղի կանոն։ Նույն թիվը ցանկալի «ռակուրսով» ես ներկայացնում, և վե՛րջ, ֆեյսբուքյան գրառման շրջանակներում դրախտն ապահովված է։ Պաշտպանյալը երևի մտածում է, որ, միևնույն է, չեն ստուգվելու իր ասած թվերը։ Բայց դե ստուգվում են։ Ստիպված ենք դա անում, քանզի սուտը դարձել է քարոզչության գլխավոր գործիքը։ «Այս տարվա առաջին […]

Իշխանությունը ցանկանում է ՍԴ անհաճո դատավորներից ազատվել սիրահոժար ձևով. Голос Армении

Голос Армении-ին գրել է. Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարողլինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց […]

Ինչպե՞ս չիջնել հայհոյախոսների «պլինտուզին», այլ նրանց բարձրացնել․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մարդու գրագիտության, կրթվածության աստիճանի կարեւոր ցուցիչներից մեկը նրա վերաբերմունքն է այլոց կարծիքի հանդեպ։ Եթե մարդն ի վիճակի է խաղաղ լսել ու հանդուրժել իր հակառակորդի կարծիքը, ուրեմն նա կարող է քաղաքակիրթ մարդ համարվել։ Եթե մարդը բանավեճի ժամանակ խախտում է թույլատրելի սահմանները եւ անցնում է վիրավորանքների ու հայհոյանքի, ապա նրա կրթության եւ դաստիարակության մեջ […]

Լենան կամ պետք է խոստովանի, որ քյոլել է, կամ՝ հրաժարական տա

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ!!)) Ուրեմն կար-չկար մի երկիր կար, որը որոշել էր անցնել կենսաթոշակային կուտակային համակարգի: Մեկ էլ էդ երկրի գեղի հերոսը՝ տվյալ դեպքում Թանդիլյան ազգի ներկայացուցիչ Մանեն, շարժում է սկսում, ԴԵՄ ԵՄ հռչակում ու սկսում մե փիառիցցա, մե պայքար-պայքար մինչև, որ դառնում է թավշյա […]

Արագածոտնի մարզպետն ինքն իրեն թանկարժեք գործուղման է ուղարկել․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր և հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տե­ղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը […]

Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

Օգոստոսի 16-ին Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ռոդոլֆո Նին Նովոան մասնակցել են Երևանում Ուրուգվայի գլխավոր Հյուպատոսության բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվության բաժինը: Նախարար Մնացականյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: «Հայ-ուրուգվայական հարաբերություններում այսօր բացառիկ իրադարձություն է տեղի ունենում. բացվում է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Շնորհավորելով բոլորիս այս առիթով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված