20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 13, 2019

Ունենք նախարար, որը թշնամանքի հասնող հայտարարություններ էր անում ԱՅԲ հիմնադրամի վերաբերյալ, բայց որն այդպես ներողություն չխնդրեց ԱՅԲ-ից

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15 ամիս առաջ նոր Հայաստանում նոր կրթության և գիտության նախարար նշանակվեց։ Նոր նախարարը նշանակվեց և առաջին հերթին գրոհի անցավ կրթության ոլորտի առաջամարտիկներից մեկի՝ ԱՅԲ հիմնադրամի, ԱՅԲ դպրոցի և Արարատյան Բակալավրիատի դեմ։ Տարբեր անվանումներ տվեց այդ հաստատություններին և դրանց ղեկավարներին, տարբեր մեղադրանքներ հնչեցրեց։ Նույնիսկ հայտարարեց, որ հրահանգել է ԱՅԲ […]

Չհավատալ ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն. ՊԲ

Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: «Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին […]

«Հեղափոխությունից հետո որոշ մարդկանց մոտ առաջացել կամ խորացել են մանիակալ համախտանիշները»

Այսօր բոլորը խոսում են առողջ ու ամուր պետություն ունենալու մասին: Սակայն չի քննարկվում, որ ամուր ու առողջ պետություն ունենալու համար պետք է ունենալ առողջ հասարակություն : Մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եկել- հասել է այն կետին, որ քաղաքական քննարկումներn իջել են տնային տնտեսուհիների մակարդակի : Որոշ մարդկանց մոտ առաջացել են մանիակալ համախտանիշներ : Կան նաև մարդիկ […]

«Սելֆի էղնելու երկի՞ր է, թե ի՞նչ է… Պատասխանատու եմ խաբեբա ասելու համար». գյումրեցի կնոջ պարզաբանումը. Առավոտ

Ինձ ոչ մեկը չէր ուղարկել, չգիտեմ ինչու են համացանցում նման կեղծ լուրեր տարածում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմել է Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խաբեբա» անվանած կինը՝ Մարիամ Պավլեյանը։ «Ես պատասխանատու եմ Փաշինյանին ասած ամեն մի խոսքիս համար։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, մեզ շատ էր դուր գալիս, քննադատում էր Սերժի թերությունները՝ գազը […]

Ամեն ինչ արվում է, որ մինչ Ստամբուլյան կոնվենցիայի ՍԴ գնալը դատա­վորների կազմը փոփոխված լինի և կառավարելի: Փաշինյանը ԵՄ-ին երաշխավորել է վավերացնել . Հրապարակ

Օրենսդրական փոփո­խություններով իշխա­նությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ և սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված, իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման խնդրով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխա­վորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հա­յաստանը մինչև աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն […]

ԱԺ-ում ազատվում են անցանկալի կադրերից. բաժնի ղեկավարը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց. Հրապարակ

Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի […]

Մրցակցային անհավասար պայմաններ, կողմնակալ քաղաքակա­նություն: Ռուսական ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից. Հրապարակ

Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկե­րության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնա­թիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառնե­րը մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» […]

ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:  Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի