28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 13, 2019

Գյումրեցին արժանապատիվ աշխատանքի, մարդավայել ապրելակերպի կարիք ունի, այլ ոչ թե ռոք երաժշտության

giumrin-ir-hzor-mshakutayin-ko-n133397-1

Անկեղծ ասած, ապշեցի այս հրապարակումից: Այսինքն՝ Գյումրիում ռոք ունենալն է՞ գյումրեցուն տանջող կարևորագույն խնդիրը: Պարոն Փաշինյան, կներեք, բայց ո՞վ է Ձեզ նման ապատեղեկատվություն տրամադրել: Գյումրեցին արժանապատիվ աշխատանքի, մարդավայել ապրելակերպի կարիք ունի, այլ ոչ թե ռոք երաժշտության: Ռոք երաժշտությունը, նախ, դժվար թե շատ գյումրեցու է հոգեհարազատ, երկրորդ, ռոքը լսում են անհոգ մարդիկ:  Աշխատանք ու արժանապատիվ կյանք […]

Ղազարյանը բազմիցս է ենթարկվել բռնության եւ ստորացումների մյուս զինծառայողների եւ հրամանատարների կողմից. Ադրբեջանական ԶԼՄ-ներ

արայիկ

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են հայ զինծառայող Արո Հայկի Ղազարյանին։ Վերջինս ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, որոշում է կայացրել փախչել «իր զորամասում տիրող բարձիթողի վիճակի, զինվորների հանդեպ եղած անմարդկային եւ անտանելի հարաբերությունների պատճառով»։ Ղազարյանի մարմնի վրա, կրկին ըստ ադրբեջանական մեդիայի հրապարակումների, եղել են «բազմաթիվ վիրավորումներ, իսկ գլխի վրա՝ հեմատոմաներ»։ Բաքվում հայտարարում […]

Ներքին համոզմունք ունեմ, որ Ադրբեջանում հայտնված զինծառայողն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյան

images

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ 19-ամյա հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում մոլորվելու հետևանքով։ «Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով փաստին, հայտարարեց նախարար Դավիթ Տոնոյանը։ Մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել […]

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

46.thumb

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը, տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից։ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», -ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի […]

Ինտերնետից կախվածությունը փոխում է մարդու ուղեղը

Без названия (1)

Առաջին անգամ հաստատվել է ինտերնետ-կախվածության եւ ալկոհոլից, կոկայինից ու մարիխուանայից  մարդու ուղեղում կատարվող փոփոխությունների միջեւ, հայտնել է “The Independent”-ը: Չինացի հետազոտողները նկարել են 17 հիվանդի գլխուղեղ, որոնք ունեն  ինտերնետ-կախվածության ախտորոշում: Այնուհետեւ դրանք համեմատել են 16 առողջ մարդկանց նկարների հետ: Պրոբլեմատիկ խմբի մոտ հայտնաբերվել են   “էմոցիաների մշակման, ուշադրության, որոշումներ կայացնելու եւ ճանաչողական վերահսկողության” համար պատասխանատու տարածքներ […]

Կրակոցներ Երեւանում: Հարձակվել են գործարարի ընտանիքի վրա

224858

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

timthumb (1)

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին` ծննդյան 90-ամյակի առթիվ, բարձր գնահատել վաստակաշատ դիվանագետի գործունեությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում` որպես բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, այնուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ:

Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց արագ շախմատի մրցաշարը

60ba722e23245ec28e0b01e33b15be43.thumb

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։ Երրորդ օրը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակից հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով ցավալի պարտություն կրեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտից, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։ Այսպիսով, Արոնյանը վաստակեց 13 […]

Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին․Մասիս Մայիլյան

83658_original.thumb

Արցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հետևում է ներարցախյան քաղաքական զարգացումներին և չի բացառում, որ ակտիվ մասնակցություն կունենա առաջիկա ընտրություններին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված