07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ներքին համոզմունք ունեմ, որ Ադրբեջանում հայտնված զինծառայողն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ 19-ամյա հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում մոլորվելու հետևանքով։

«Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով փաստին, հայտարարեց նախարար Դավիթ Տոնոյանը։

Մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով, Տոնոյանը լրագրողներին հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետևից և չտարածել այդ տեղեկությունները։

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է», – հավելեց նախարարը։

Հարցին՝ արդյոք քայլեր արվում են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ի պատասխան ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են և միջազգային համապատասխան կառույցներին դիմել են:
Զինծառայողի՝ հոգեկան խնդիրներ ունենալու հնարավորության մասին դիտարկմանն ի պատասխան, նախարարը ասաց՝ տեղյակ չէ՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցե՞լ է, թե ոչ։ «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը նրանց մոտ է։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ