25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2019

Մեկ մլրդ դրամ՝ ոստիկանությանը. Փաշինյանը որոշել է ավանսով պարգեւատրել. Պատճառներ ունի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա այնքան էլ տրամաբանված որոշում չէ, քանի որ ոստիկանության աշխատակիցները անցած տարվա ընթացքում ոչնչով աչքի չեն ընկել, բայց չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է ոստիկանության աշխատակիցներին պարգեւատրել […]

Սամվել Ալեքսանյանը «շոյելու» ձեւը գտել է. նա սկսել է ավելի քիչ հարկ վճարել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ եւ «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում: Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ եւ պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, եւ Ս. Ալեքսանյանի ջանքերը տվել են […]

Օսիպյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաեւ կադրային փոփոխություն: Զորօրինակ, ոստիկանական համակարգում կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլեւ երկրում տիրող […]

Ինչու են Գառնիկ Իսագուլյանին կանչել ԱԱԾ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, եւ մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Իմ քայլ»-ում հաջողվել է համաձայնության գալ․ մեզ եւս մեկ փորձություն է սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով եւ դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում: Երեկ եւս խորհրդարանում տեղի է ունեցել խմբակցության հերթական երկուժամանոց նիստը, որի ժամանակ հիմնականում քննարկվել են հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմերի հետ կապված հարցեր: Մասնավորապես, թերթին հայտնի դարձավ, որ վերջնականապես […]

Խոշոր հրդեհ Երեւանում

Հունվարի 24-ին, ժամը 21:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Դավթաշենի 1-ին եւ 8-րդ փողոցների խաչմերուկում գտնվող տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, […]

Պարգևատրումների սարսափից

Բոլորս ներքաշվել ենք պարգևատրությունների քննարկումների թեմա: Արվեստագետ ու պատմաբան, տնտեսագետ ու լրագրող, էնինչ ու եսիմինչ քննարկում ենք, թե նոր պաշտոնյաներից ով (և որքան) պարգևավճար է «դուրս գրել» իր ու ենթակաների համար: Ասածս նորերի դեմ բացասական ակնարկ չընկալեք: Պարզապես պարգևատրություն բաժանելու դիրք ունեցող հին պաշտոնյա չի մնացել: Արդեն համարյա մեկ տարի է, ինչ հասարակական հնչեղության թեմաները […]

Նախկինում գաղտնի չէր, այժմ գաղտնի է. Երևանի քաղաքապետարանում թափանցիկությունը նվազե՞լ է

Fip.am-ը գրում է. Քաղաքապետարանին դժվար է մեղադրել տեղեկությունների չտրամադրման համար, սակայն հարցը ավելի գլոբալ է։ Օրերս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուրջ 1 միլիոն դոլարի պարգևատրումներ ստացան, սակայն այդ աշխատակիցների ցանկը գաղտնի է պահվում… Թեև Տարոն Մարգարյանի օրոք այն հրապարակվում էր: Տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսել է քաղաքապետարանի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ ՝ մեկամսյա աշխատավարձի չափով։ Դրանից […]

Նայելով այսօրվա երիտասարդներին վստահ կարող եմ ասել Հայկը չի կարող պարտվել Բելին

ԱԺ նախկին փոխնախագահ,ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հանդիպում-դասախոսություն ունեցա ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ։ Քննարկումը վերաբերում էր ազգային գաղափարախոսությանն ու ներքին և արտաքին մարտահրավերներին։ Ինձ համար այն շատ հետաքրքիր էր։ Ունենք խելացի և պայծառ երիտասարդություն։ Նայելով այսօրվա երիտասարդներին վստահ կարող եմ ասել ,,,  Հայկը չի կարող պարտվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի