Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/01/3C54EF27-FB63-41C7-88B0-80FA2C0ED813_w1023_r1_s-300x169.jpg)
Քիչ առաջ Արմավիրի քաղաքապետարանի ավագանին գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այսօր կայացած քաղաքապետարանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացվեց, քննարկում չեղավ. ավագանու անդամներից ոչ ոք կարծիք չբարձրաձայնեց: Իրենց դիրքորոշումը նրանք արտահայտեցին քվեարկությամբ՝ ավագանին միաձայն քվեարկեց Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու օգտին: