23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 19, 2019

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարար

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Արտակ Զեյնալյանը մնում է իր պաշտոնին

Հայաստանի Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերանշանակվեց իր պաշտոնին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։

Արսեն Թորոսյանը վերանշանակվեց

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։

Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ Ֆինանսների նախարար

Հայաստանի նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար», – ասված է նախագահի հրամանագրում։ 

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ 

Մանե Թանդիլյանի փոխարեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կղեկավարի Զարուհի Բաթոյանը

Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։    Հիշեցնենք, որ նախկինում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մանե Թանդիլյանն, ով այժմը 7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Ձեր հոգսերը Աստծուն թողեք

Երիտասարդներ, հնազա՛նդ եղեք ծերերին: Բոլորդ էլ խոնարհությա՛մբ ծառայեցեք միմյանց, որովհետև, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Աստված հակառակ է ամբարտավաններին, մինչ խոնարհներին շնորհ է տալիս»: Հետևաբար, խոնարհվեցե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի երբ հարմար ժամանակը գա, նա ձեզ բարձրացնի: Ձեր հոգսերը Աստծո՛ւն թողեք, որովհետև նա հոգում է ձեր մասին: Պետրոս առաքյալի առաջին նամակը 5:5-7

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին.Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու եւ 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: […]

Պետական կառավարման համակարգը աշխատատեղ չէ․ Փաշինյանը՝ նախարարությունների թվի կրճատման մասին

Ինչքան շատ նախարարություններ կան երկրում, նշանակում է կառավարությունը այդքան շատ բան է ուզում վերահսկել եւ ինչքան շատ բան է ուզում վերահսկել, նշանակում է այդքան ավելի մեծանում են կոռուպցիոն ռիսկերը․  այսօր՝ հունվարի 18-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխություններին։ Վարչապետը շեշտեց՝ օպտիմալացման նպատակներից մեկը նախարարությունների ուռճացված գործառույթները հստակեցնելն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի