25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 15, 2019

131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց. Ականջդ կանչի Բրեժնև. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ: 131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև: Սա քիչ էր, […]

Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Վահագն Գրիգորյան հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով հետ է վերցնում իր դիմումը, ապա այդ մասին […]

Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից  ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում: «Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: […]

Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի և ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները. Հրապարակ

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես մենք արդեն ունենք նոր օրենսդիր մարմին, որը պառլամենտական կառավարում ունեցող երկրում գլխավոր քաղաքական մարմինն է, եւ որի ուսերին է կենտրոնացած երկրի համար կարեւոր որոշումների կայացման հիմնական բեռը։ Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի եւ ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները՝ կարծես ապացուցելով, […]

Մտածված քայլ. ինչ է նշված եղել անվավեր քվեաթերթիկի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: […]

Ուշադիր եղեք, որ հանկարծ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները չլարվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուրբաթ օրը ԱԺ դահլիճում օրենքի խախտմամբ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի փակ նիստի ժամանակ պատգամավորները սովորել են քվեարկության կոճակներից օգտվելու փոքր քայլերի արվեստը, ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հունվարյան հեղափոխական թեզիսները, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, իր բազմաբնույթ պատգամավորական լսարանին Փաշինյանը հարկ է համարել զգուշացնել. «ԱԺ ամբիոնը ճիշտ օգտագործեք. […]

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով […]

Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: Ուսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ: «Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ […]

Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի