25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2018

Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով

ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բելառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին արևմուտքում է, ըստ էության, ապաստան է ստացել՝ չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։ Կարելի է ասել, որ գոյություն ունի նախագահների համերաշխություն։ […]

Ֆուտբոլ կամ թենիս խաղալը պաշտպանում է ոսկրային հիվանդությունից

Հետազոտության համաձայն՝ 20 տարեկանին մոտ երիտասարդ տղամարդիկ, ովքեր սիրում են զբաղվել սպորտով, իրենք իրենց պաշտպանում են ոսկրային հիվանդությունից: Daily mail-ը գրում է, որ վոլեյբոլ, բասկետբոլ, կամ ֆուտբոլ ու թենիս շաբաթական 4 ժամ խաղալը կարող է օգնել կանխել օստեոպորոզի առաջացումը: Իր տեսակի մեջ մեծագույն հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ տղամարդիկ կարող են խուսափել ոսկրային […]

Դուք սրբություն չունե՞ք. կարևորը գեյերի ու լեսբիների մասին խոսելիս շատ զգույշ եք

Նյուժելի՞ մեր ժողովուրդը էնքան քոռա, որ չի տեսնում, թե ինչ ա կատարվում իր կողքը: Սկզբում Սասունն էր Արցախյան ազատամարտի արժեզրկման մասին իր հայտարարությունով: Ու էս քիչ էր, հիմա էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքիայի մասին խոսելիս ասում է, որ նախկինում 2 հարևան պետություների միջև եղել են անախորժություններ:  Դե հիմա ոնց չասեմ իրան, որ անախորժությունը ինքնա […]

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միեւնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսեւորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երեւանը, […]

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել․ Իլհամ Ալիև

«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ «Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար», – ասել է Ալիևն՝ առանց […]

Կարենը կարող է դառնալ Մարիշ. ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում արդարադատության նախարարությանը

Օրերս «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը (ՔԿԱԳ) կանաչ լույս է վառել սեռափոխված անձանց անվանափոխությունն իրականացնելու հարցում։ «Այսօր, մարդու իրավունքների պաշտպանության օրը, առաջին անգամ Արդարադատության նախարարության  ՔԿԱԳ գրասենյակը օրինականորեն հաստատել է տրանսսեքսուալ մարդկանց անունները՝ առանց տրանսսեքսուալության մասին հոգեբանական ախտորոշման մասին տեղեկանքի, […]

Խառը իրավիճակ ավտոշուկայում. Վրաստանից մանդարին բերողները սկսելու են մեքենա ներկրել

Ավտոներկրողները բաժանվել են երկու խմբի, քանի որ Կառավարությունից առաջարկ է եղել՝ այսուհետ երկրորդ մեքենայի դեպքում ֆիքսված գումար վճարվի՝ 50 դոլար, բայց ավտոներկրողներն առաջարկել են` նախ իրենց չվճարված հարկերը ներել: Հիշեցնենք, որ ըստ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի, սակայն ավտոներկրողները եղած մեքենաները […]

Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի