25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2018

Ինչու Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին. «Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում ՀՀ նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: […]

Կհարկվենք երջանկության հարկով. վերջապես հասկացանք

Վերջապե՜ս հասկացանք, թե ինչի՞ հաշվին էին պլանավորում ներկայիս իշխանությունները տնտեսություն «զարգացնել», երբ հայտարարում էին, թե այլևս «հանքային տնտեսական քաղաքականություն» չի լինելու։ Հիմա մենք գնում ենք «հարկային տնտեսական քաղաքականության» ճանապարհով։ Հետաքրքիր է՝ ինչպես դեռ այն ժամանակ գլխի չէինք ընկել, թե ի՛նչ նկատի ուներ պարոն Փաշինյանը, երբ ասում էր՝ գնում ենք «ներառող տնտեսական համակարգ» ձևավորելու ճանապարհով։ Կամ […]

ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 127 թեկնածու, ռեյտինգայինով կմրցեն նրանցից 124-ը։ Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) Ալավերդյան Արմեն Օնիկի ՀՀԿ Դավթյան Վարդուհի Հայրապետի ՀՀԿ Դավթյան Վիկտոր Դավթի ՀՀԿ Հակոբյան Աշխեն Հակոբի ՀՀԿ Հարությունյան Սեդրակ Հարությունի անկուսակցական Հովհաննիսյան Սամվել Անդրանիկի անկուսակցական […]

Փաշինյանը չի թաքցնում իր ատելությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե վերջին ամիսների ընթացքում ինքն ու իր Կառավարությունը 100%-ով կատարել են ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները:  Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսությունից նույնքան տեղեկացված լիներ, որքան Ֆեյսբուքից և ֆեյքերից :Վարչապետը հայտարարեց, որ իր Կառավարությունը 100%-ով կատարել է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները: Ես կարծում եմ՝ […]

Սաշիկի մուտիլովկեն հորինողը հիմա որոշել ա սաղիս վրա ևս 23% հարկ դնի

Հալալ չէ՞ր Սաշիկին։ Սաղս գիտեինք, որ ամեն տեղ 50% փայ ա, բայց չգիտեինք կոնկրետ որտեղ, ինչ, ոնց… Էդ Սաշիկի մուտիլովկեն հորինողը հիմա Սաշիկից խլելու փոխարեն որոշել ա սաղիս վրա ևս 23% հարկ դնի։ Ու էն սրիկաները, որ բանակի 1000 դրամից էին բողոքում, հիմա ոչ էդ 1000 դրամն են հանում, ոչ էլ էս 23 տոկոսին են […]

Հասնելու ենք նրան, որ Հայաստանը պահանջի ռուսական ռազմական բազայի դուրսբերում. Մոսկվան կհամաձայնի. Մոդեստ Կոլերով. «168 Ժամ»

ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ – Պարոն Կոլերով, ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին ինչպե՞ս եք գնահատում քաղաքական դաշտի վիճակը, նախընտրական տրամադրությունները և այն մտավախությունները, որ այս ընտրությունները գաղափարական հենք չեն ունենալու: – Ես Հայաստանում չեմ ապրում և չեմ կարող ճշգրիտ գնահատականներ տալ: Բայց կողքից հետևելով իրավիճակին` […]

Ո՞ւր է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում արձագանքել է երեկ ասուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետներին՝ հակադարձելով, թե վարչապետի պաշտոնակատարը ամիսներ առաջ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալիս է լուծելու բոլոր խնդիրները՝ թռիչքաձեւ զարգացմամբ:    

Իմպոտենցիայից ոչ ոք չի մահացել, բայց չէ՞ որ ոչ ոք չի էլ ծնվել, Հայոց աշխարհ

Թե կուզեք իմանալ, քաղաքականությունը «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցի պատասխանի հավերժական որոնումն է։   Այստեղ քաղաքական ուժերը ոչնչով չեն տարբերվում մարդկանցից։ Նույն խանդը միմյանց նկատմամբ։ Նույն արցունքները բարձին, խոստովանություններն ու հուսախաբությունները։ Նույն բամբասանքները միմյանց թիկունքում։ Նույն սառը հաշվարկը՝ միախառնված զգացմունքների հետ։   Հատկապես աչքի է զարնում այդ նմանությունը ընտրությունների նախօրեին։ Իրարանցում, նեւրոզ, սրտի տրոփյուն։ Վալիդոլի ու կատվախոտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի