23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չի թաքցնում իր ատելությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե վերջին ամիսների ընթացքում ինքն ու իր Կառավարությունը 100%-ով կատարել են ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: 

Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսությունից նույնքան տեղեկացված լիներ, որքան Ֆեյսբուքից և ֆեյքերից :Վարչապետը հայտարարեց, որ իր Կառավարությունը 100%-ով կատարել է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները: Ես կարծում եմ՝ շատ բուռն երևակայություն է պետք ունենալ նման եզրակացություն անելու համար: Հիմա ասեմ, թե ինչը չի արել Նիկոլ Փաշինյանը իր խոստումներից, որ տալիս էր մեր ժողովրդին: Նիկոլ Փասշինյանի կառավարությունը չի բարեփոխել ընտրական օրենսգիքրը, փորձել է այն անել ափալ-թափալ, հապճեպ՝ խախտելով բոլոր եվրոպական, միջազգային չափանիշները, բայց կառավարության ծրագիրը հաստատելիս ընտրական օրենսգրքի փոփոխությունները այս կառավարությունը դիտում էր որպես գերակա բարեփոխումներից մեկը, և չարեց դա: Հետևաբար՝ արդեն խոստումները 100%-ով չեն կատարվել:

Փաշինյանի Կառավարությունը չի կատարել նաև մեր ժողովրդին տված սոցիալ-տնտեսական խոստումները: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր Փաշինյանը ժողովրդին խոստանում շատ կարճ ժամանակահատվածում պետական բյուջեն ավելացնել 8000 մլն-ից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով:

Փաշինյանը հերթական անգամ անհանդուրժողականության չափաբաժինը նետեց հասարակություն, և չէր էլ թաքցնում իր հույզերը և իր ատելությունը Հանրապետական կուսակցության անդամների կամ այլախոհերի նկատմամբ: Կարծում եմ, որ երկրի վարչապետը պարտավոր է իրեն ավելի լավ տիրապետել: Հետևաբար՝ երրորդ խոստումը ևս չկատարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա խոստանում էր Հայաստանում սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, բայց այդ մթնոլորտը, ցավոք սրտի, չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարելէ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ թվարկելով այն կետերը, որոնք, իր կարծիքով, չեն կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ