20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2018

Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Մանվել Գրիգորյանի հարցով

Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրելու, օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է: Գործադիրը ներկայացնելու է օրենսդրական փոփոխության նախագիծ, որը թույլ կտա, որպեսզի Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարվի մինչ սեպտեմբեր, քանի որ ըստ գործող օրենքի, մինչև սեպտեմբերի 10-ը` Ազգային ժողովի հաջորդ նիստի օրը, նրա նկատմամբ չեն կարող հետապնդում հայտարարել: Հիշեցնենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող […]

Զինվորի փայը գողացողը դավաճան է. Շարմազանով /տեսանյութ/

«Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա», – հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե ԱԱԾ տեսանյութը որեւէ մեկին անտարբեր չի կարող թողնել: Ես այն ժամանակ էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից […]

Երբ կարող է ԱԺ-ն քննարկել Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին միջնորդագիրը

«ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում […]

Դեռ վաղ է խոսել Մանվել Գրիգորյնաին հերոսի կոչումից զրկելու մասին

Այս պահին խոսել Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու անհրաժեշտության մասին, կարծում եմ, դեռևս վաղաժամ է, ասել է  Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով կոչերին, որ Մանվել Գրիգորյանին նման սկանդալից հետո պետք է զրկել Ազգային հերոսի կոչումից: «Պարզ է, որ բավական կոշտ և ծանր կասկածներ կան, բայց կարծում եմ, որ պետք է սպասենք, որ եթե ինչ-որ […]

«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր»

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է 3-րդ դասարանցի աղջնակի նամակը՝ հայ զինվորին. «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։ Դուխով, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով…»:  

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում դեռ չի ստացվել

Ազգային ժողովը առավոտյան 10-ի դրությամբ չի ստացել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արցախի հերոս, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Այս մասին  հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է […]

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է պաշտպանել գեներալին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից: Իր ֆեյսբուքյան էջում Հրանտ Անանյանը մասնավորապես նշել է. «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի