24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2018

ՊՆ այդ պաշտոնյաներն այսօր ընդդիմադիր են խաղում

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։ Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն […]

ԵԿՄ-ն սթափության կոչ է անում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել: «Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ: ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող […]

Մանվել Գրիգորյանի դստեր պարզաբանումը

Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ սենսացիոն բացահայտումներից հետո կրքերը չեն հանդարտվում: Կեսգիշերն անց արդեն նրա անկոտրուն որդին՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ Գրիգորյանների պաշտոնյա հարազատները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եւ առաջինը նման քայլի պետք է դիմի Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի դատավորն է։ Նա, […]

Աստծո Հոգին ուղղակի հրամայում է

Աշխարհը միշտ էլ այնպես է կարծել, որ Ինձ ծառայելը կայանում է գործունեության մեջ: Սակայն Ինձ հետ մտերմություն հաստատած հոգիները միայն գիտեն, որ աշխարհից զատված կյանքը, աղոթքի կյանքը, հաճախ շատ ավելին է իրագործում, քան բոլոր ծառայությունները, որ մարդիկ կատարում են Ինձ համար: Եթե մարդը Ինձ հետ առանձնացած կյանք է ապրում և ծառայություններ մատուցում միայն այն ժամանակ, […]

Այլապես վաղն էլ Ձեր հերոսները կհայտնվեն ԿԳԲ-ներում. նամակ վարչապետին եւ նախագահին

ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ  ԱՐՄԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏ  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Ձերդ գերազանցություն մեծարգո՛ պարոնայք, վերջին դեպքերը մեկ անգամ ևս վկայում են, որ շահարկումների տեղիք է տալիս խորհրդային ամբողջատիրության մնացուկ «ազգային հերոս» պատվանվան՝ պետության որևէ ղեկավարի կողմից շնորհումը: Այդ կոչումը տևական ժամանակում տալիս են բացառապես ժողովրդի հավաքական գիտակցությունն ու հիշողությունը. պետության որևէ ղեկավար իրավունք չունի ուզուրպացնելու միայն ազգային […]

Նիկոլ Փաշինյանը անելու է այն, ինչ ժամանակին արել է Սաակաշվիլին

«Ես կարծում, բացի Սասնա ծռերի այն հատվածից, որտեղ եղել է մարդասպանություն, մնացած բոլոր քաղբատարկյալներին բաց կթողնեն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  այս կարծիքը հայնտեց քաղտեխնոլոգ  Կարեն Քոչարյանը՝ անդրադառանալով քաղբանտարկյալների ազատ արձակման թեմային: Ի պատասխան Henaran.am-ի այն հարցին՝ արդյո՞ք  իրական հիմք ունեն հասարակության մեջ շրջանառվող այն  լուրերը, թե քաղբանտարկյալները  կարող են զինված մտնել խորհրդարան,  բանախոսն ասաց, որ այդ մտավախությունը միշտ կա և դա […]

ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կեղծիք է որակում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրերը Նախիջևանի հատվածում 11 հազար հեկտար հողերի գրավման մասին: ԱԳՆ խոսնակը կոչ արեց հիմք ընդունել միայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը: «Վերջին զրույցը, որ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ ունեցել ենք, կես ժամ առաջ էր, երեկ երեկոյան, այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներով […]

ԱԱԾ տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն լրագրողների հետ զրույցում նշել է, թե Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է, ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ: ԱԱԾ տնօրենի խոսքով՝ առաջիկայում բացահայտումներ կլինեն:  Վանեցյանը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում է գումարները վատնելուն, անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված