19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2018

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հունիսի 16-20-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 16-20-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու […]

Ո՞ւմ տրամադրվեց կառավարության HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան

Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան տրամադրվել է ՀՀ նախագահի աշխատակազմին:  Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 15-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ վարչապետի աշխատակազմին ամրացված 12.745.000 դրամ սկզբնական արժեքով եւ 5.012.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ է վերցվում եւ ամրացվում է նախագահի աշխատակազմին: Նպատակը նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելն է:

Նոր կառավարության ծրագիրը ավելի շատ նման է տեսլականի

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնինախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարության ծրագրի գլխավոր խնդիրն է մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ ուժեղացված պայքարը, անաչառ ընտրություններ ապահովող ինստիտուտների զարգացումը: Նա նման  կարծիք հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կառավարությունը նոր ոճով ներկայացրեց ծրագիրը: Այն ավելի շատ նման էր տեսլականի, թե ինչին են ձգտում: Ծրագրի գլխավոր խնդիրն է՝ փորձել ամեն ինչ անել, որ մեկ տարվա ընթացքում […]

ԵԿՄ-ն զինաթափել և լուծարել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուծարել ԵԿՄ-ն: Քիչ առաջ կարդացի, որ պայքար է գնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Սասուն Միքայելյանով փոխարինելու համար։ Իրականում ԵԿՄ-ն օրինականացված, զինված հրոսակախումբ է, որն անընդունելի է քաղաքակիրթ պետության համար։Այն ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից, որպես իր քաղաքական հենարան և ահ ու սարսափ տարածելով հիմնական դերակատարություն ունեցավ բոլոր մակարդակի […]

Կառավարությունը մերժեց

Հանրային սննդի գործունեության տեսակով զբաղվող կազմակերպությունների հարկման ռեժիմի փոփոխության վերաբերյալ խորհրդարանի ներկայացրած օրենքի նախագիծը կառավարությունն այսօրվա նիստին մերժեց: 2019 թվա­կանի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ հանրային սննդի հարկման հա­մա­­­կարգի փոփո­խություն­ներով, մասնավորապես, առաջարկվում է պահպանել հանրային սննդի՝ արտո­նա­գրա­յին հարկով հարկման ներկայումս գործող համակարգը և հանրային սննդի  գործունությունը չտեղափոխել շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հար­կով հարկման համա­­կարգ: […]

Եվրոպամետ ուժից մինչեւ Ծառուկյան. ինչպիսին կլինի Հայաստանի քաղաքական ներկապնակը

Հրապարակախոս  Տիգրան Խզմալյանը կարծում է, որ սպասվող արտահերթ ընտրություններին  ընդառաջ  Հայաստանի ներքաղաքական արենայում նոր՝ եվրոպամետ լիբերալ-դեմոկրատական քաղաքական բեւեռ կձեւավորվի: «Կարեւոր եւ միգուցե երկրի համար ամենակարեւոր, պայմանական ասենք` եվրոպական ուղղության ուժը, որին հարում եմ ես եւ որի շրջանակներում եմ` որպես քաղաքացի, փորձելու եմ  գտնել ելքեր իմ երկրի, իմ սերնդի , իմ համախոհների համար, կարծում եմ կլինի […]

Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէր Լիլիթ Մակունցի հետ

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության հերթական նիստի որոշումը ֆինանսների ու մշակույթների նախարարների անհամաձայնության առիթ դարձավ, երբ Լիլիթ Մակունցն առաջարկեց գոնե 6 ամսով հետաձգել օրենսդրական ակտի ընդունումը: Սակայն 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ   կառավարությունը շարժվի  հենց այն ուղղությամբ, որն առաջարկում է  ֆինանսների նախարարը: […]

Յուրացրել է բենզինը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ. բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ չարաշահումներն արձանագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի