11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր կառավարության ծրագիրը ավելի շատ նման է տեսլականի

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնինախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարության ծրագրի գլխավոր խնդիրն է մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ ուժեղացված պայքարը, անաչառ ընտրություններ ապահովող ինստիտուտների զարգացումը: Նա նման  կարծիք հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կառավարությունը նոր ոճով ներկայացրեց ծրագիրը: Այն ավելի շատ նման էր տեսլականի, թե ինչին են ձգտում: Ծրագրի գլխավոր խնդիրն է՝ փորձել ամեն ինչ անել, որ մեկ տարվա ընթացքում ունենանք կոռուպցիայի դեմ պայքար, ինստիտուտների զարգացում, որոնք կապահովեն նոր ընտրությունների անաչառությունը»,-ասաց Թևան Պողոսյանն ու հավելեց՝ իսկապես ուրախ է, որ կառավարության ծրագիրը հաստատվել է:

Նրա կարծիքով՝ կառավարությունը նոր ծրագրով պատրաստվում է միջազգային պարտավորությունների, հաստատված բյուջեի շրջանակում կատարել իր գործողություները:  Նոր հնարավորություններ են տրվելու նաև տնտեսական դաշտի զարգացման համար: «Այնպիսի դաշտ կձևավորվի, որ արդյունքում մի շարք օրենքներ կփոխվեն ՀՀ ընտրական օրենսգրքում սակայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Ունենալու ենք բոլորի կողմից ընդունված օրենսգիրք»,-նշեց Պողոսյանը:

Անդրադառնալով ծրագրի շուրջ որոշ քննադատություններին՝ նա ասաց, որ դրանք խոսում են ժողովրդավարության զարգացման մասին: «Հարցն այն է, թե ՀՀ կառավարությունն ինչպես է վերաբերում դրանց: Եթե որոշ քննադատություններ ռացիոնալ լինեն, շատ ուրախ կլինեմ, որ կառավարությունն ընդունի և հաշվի առնի դրանք»,-եզրափակեց Թևան Պողոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ