16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2018

Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը դիվանագետներին

«Կա մի խնդիր՝ կապված մեր դիվանագիտության թե՛ մարտավարության, և թե՛ ընդհանուր մթնոլորտի հետ։ Հիշենք 2008 թիվը, մարտի մեկից հետո ամբողջ դիվանագիտական կազմը աշխարհում արդարացնում էր իշխանության արարքը և փորձում էր ներկայացնել որպես մի խումբ խուժանների հեղաշրջում՝ ռազմական ձևով, ուժային ճանապարհով իրականացրած մի արարք։ Դիվանագետները արդարացնում էին թե՛ իշխանությունների կողմից զենքի կիրառումը և թե՛ քաղաքական բանտարկյալներ […]

Հայաստանի հեղափոխության շարունակումը Արցախում նոր իրավիճակ է ստեղծելու

Հունիսի 1-ը չստացվեց Ստեփանակերտում, ավտոլվացման կետում` կենցաղային հողի վրա ծեծկռտուքը, որի տեսանյութը հայտնվել է համացանցում, քաղաքացիների ու այդ պահին ծառայության մեջ չգտնվող ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ, երեք օր շարունակվում էր հետևանքների մեջ: Այս միջադեպը հանգեցրեց ցույցերի ու հրաժարականների պահանջի, խորհրդարանում հատուկ հանձնաժողովի ստեղծման, նախագահի հրավիրած խորհրդակցությունների, պետնախարարը հանդիպեց ցուցարարներին, իսկ կրքերը չեն հանդարտվում: Ծեծկռտուքը դարձավ կայծ, […]

Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների  նախաձեռնությամբ  խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝  «ԱԺ  քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին»  և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ» հարցերով: Շնորհակալություն հայտնելով պատգամավորներ Հայկ Խանումյանին, Դավիթ Մելքումյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Ռուդիկ Հյուսնունցին և Էդուարդ […]

NASA-ն Լուսնի վրա գործարան կկառուցի

NASA-ն ծրագրում է Լուսնի վրա հրթիռատիեզերական գործարան կառուցել, որտեղ էլ ծրագրում է հրթիռային վառելանյութ արտադրել՝ այլ մոլորակներ երկարաժամկետ հետազոտությունների համար, փոխանցում է Daily Mail-ը։ Հրթիռային վառելանյութի համար որպես հումք կծառայեն ջրածինն ու հելիումը, որոնք էլ կարդյունահանեն հենց Լուսնից։

Բրազիլացի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում «Մանչեսթեր Յունայթեդում»

«Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը ժամանել է Քարիգտոնի մարզաբազա, որտեղ բուժզննում է անցնում «Մանչեսթեր Յունայթեդի» համար, այս մասին տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները: Բուժումը բարեհաջող ավարտելուց հետո, 25-ամյա բրազիլացին 4 տարվա պայմանագիր կստորագրի «կարմիր սատանաների» հետ, իսկ նրա տրանսֆերի արժեքը կկազմի 52 մլն. ֆունտ: Ակնկալվում է, որ Ֆրեդը կփոխարինի Մայքլ Քերկին, որը ավարտեց կարիերան 2017/18 մրցաշրջանի ավարտին: Հիշեցնենք, […]

«Պարո՛ն վարչապետ, ես, որպես ՀՀ հպարտ քաղաքացի, ակնկալում եմ ձեր հստակ գնահատականը»

«Այն, ինչ այս օրերի ընթացքում տեղի է ունեցել Արցախում, մտահոգիչ է բոլորիս համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ակցիաներին: Նա նշեց, որ Արցախի ներքաղաքական կայունությունն անհրաժեշտություն է բոլորիս համար: «Այս իմաստով ես կիսում եմ թե՛ առաջին նախագահ պարոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի մտահոգությունները: Առնվազն ինձ […]

Ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի եւ ստացել իրավական գնահատական: «Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու […]

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:  «Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ […]

Գարեգին Բ-ն Արցախի հարցով մտահոգություն է հայտնել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արցախյան իրադարձությունների հետ կապված ուղղերձ է հղել:  Կաթողիկոսի ուղերձում ասվում է. «Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը: Հորդորում ենք Արցախի մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի