30 Մայիսի, Saturday, 2020
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2018

Ի՞նչ է կատարվում Նախիջևանում. Razm.info-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել

28.thumb

Razm.info-ն, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, ամբողջացրել է մայիս ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը:  Կայքն ընդգծում է` ադրբեջանական դիրքերն առաջ տանելու ուսումնասիրված բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (Նախիջևանի տարածքում)։ «Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ […]

Գյուղատնտեսության ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին տրվել է 1, 163 մլն

Atom-Janjuxazyan-1

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությանն ուղղված ֆինանսավորումը կազմում է 9,8 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործումը կազմել է 9,2 մլրդ դրամ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այդ միջոցներից գյուղատնտեսական վարկերին ուղղված սուբսիդաներ […]

Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է 5 անձ

Foto QK

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն […]

Վարչապետը Թբիլիսիում հանդիպել է տեղի գործարարների հետ

_TM_6506

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ: Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը […]

«Մարտահրավերներ են, որոնց պետք է դիմագրավել» (տեսանյութ)

138216

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է, որ համասեռամոլները մի քիչ վախվորած են մտնում եկեղեցի, բայց պետք չէ այդպես, քանի որ բոլոր հոգևորականներն էլ պատրաստ են օգնել: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: Ինչ վերաբերում է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի այցին Հայաստան, բարձր մակարդակով ընդունելությանն ու համասեռամոլների […]

ՔԿՀ պաշտոնյան կաշառքի դիմաց խոշոր չափերով թմրամիջոցներ է տեղափոխել աշխատավայր

logo 3 (9)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հայկ Աղաքարյանը, 14.06.2011թ.-ից մինչև 19.03.2018թ.-ը զբաղեցնելով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը,  նույն հիմնարկի կալանավորի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել: Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արթիկ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի […]

Եկեղեցուց լավ որևէ մեկը չի կարող համասեռամոլների իրավունքը պաշտպանել (տեսանյութ)

34051801_1652412384807238_3835094685076946944_n

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ հասարակության մեջ տարբեր ընկալումներ եղան աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի՝ համասեռամոլների ազատության վերաբերյալ հայտարարության հետ կապված: «Եկեղեցու դիրքորոշումը մեծ հաշվով երբևէ չի փոխել այս հարցի վերաբերյալ, և, ցավք սրտի, ամբողջ մտահոգությունն այն է, որ եկեղեցու դիրքորոշումը աղճատված է ներկայացվում, ու այդ կերպ ներկայացվում է, թե իբրև թե […]

Ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել (տեսանյութ)

33965359_1652431638138646_5670503591282999296_n

Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:  Համապատասխան գործողություններ են իրականացվել: Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: Ոստիկանությունը այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները:

Անի Երանյանի նոր լուսանկարն՝ ԱՄՆ-ից

32813508_210791219710751_4222136655093432320_n(1)

Դերասանուհի Անի Երանյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Անին «Full House» սիթփոմի իր գործընկերների հետ է (Արփի Գաբրիելյան, Մարջան Ավետիսյան, Գրիգոր Դանիելյան, Գարիկ Սեպխանյան, Մոսո Կարապետյան): Իր հրապարակամանը կից Անին հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Մոսոյի մոտ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված