29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2018

Սատանան մեր դեմ զորավոր թշնամի է

Без названия

«Սատանան ինքնին մեր դեմ բավական զորավոր թշնամի է. այնպես որ մեր եղբայրներին էլ մեր դեմ թշնամի չանենք, այլ փութանք հաշտվել նրանց հետ, նրանց կանխելով ու նրանց առջև ծնկի գալով ընդունենք նահատակության պսակը։ Քանզի թշնամությունների ու վեճերի մեջտեղում պսակներ կան, և նա ով առաջինը նահատակվի ու խոնարհվի իր եղբոր առջև հաշտության համար, այդ մեկը կհափշտակի պարգևն […]

Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

unnamed

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:     ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն […]

Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի վերջին գրությունը

gtmdkD32C2xCH2Bt9lQE

Հայաստանի վերջին վարչապետի՝ վերջին գրությունը 1920 թվականին… Ներկայացնենք մի պատմական արխիվային փաստաթուղթ՝ Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի վերջին գրությունը: Այն գրվել է Վրացյանի կողմից (որն այդ պահին միաժամանակ նաև ներքին գործերի նախարարն էր) 1920-ի դեկտեմբերի 1-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի բլանկի վրա: Ընդամենը մեկ օր հետո կառավարությունը ցրվեց և Հայաստանը որպես անկախ երկիր […]

Այսօրվա տոնը որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ. Աշոտյանը՝ ՀՀԿ-ականներից ընդամենը 3 հոգու հրավիրելու մասին

աշոտյան

Այսօրվա տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որեւէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հանրապետության օրվա տոնակատարություններին ՀՀԿ ներկայացուցիչների հրավիրված չլինելուն: Նա, մասնավորապես, գրել է. «Առաջին Հանրապետության ծննդյան եւ Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը միասնականությունն է […]

Նիկոլ Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

unnamed

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության և այլն:  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի […]

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

31943_b

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության վարչապետի, Արցախ Նախագահի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Ապա ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված «Հաղթանակի […]

Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, ուշադիր կհետեւեք. ՊՆ

davit-tonoyan

«Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու»,-այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին: Նախարարը հավելեց, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, սակայն կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում: […]

ԵՊՀ ռեկտորը՝ իր հրաժարականի պահանջից

20170427IMG_7772

ԵՊՀ ռեսթարթ նախաձեռնությունը շարունակում է պահանջել ռեկտորի՝ Արամ Սիմոնյանի հրաժարականը: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: «Մենք իրավական պետությունում ենք  ապրում,  ես էլ ընտրված ռեկտոր եմ,  չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասաց Սիմոնյանը: Հիշեցնենք, որ վաղը հնարավոր է դասադուլ լինի ԵՊՀ-ում ռեկտորի հրաժարականի պահանջով:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները

unnamed

 Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և հրապարակներում երևանցիներն արդեն ներկա են գտնվել բազմաբնույթ համերգային ծրագրերի, մարզական միջոցառումների, բեմական ներկայացումների: Վարչական շրջանների միջոցառումներին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, մարզական դպրոցների և այլ հաստատությունների սաները, ինչպես նաև արվեստագետներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ: Նշենք, որ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված