17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօրվա տոնը որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ. Աշոտյանը՝ ՀՀԿ-ականներից ընդամենը 3 հոգու հրավիրելու մասին

Այսօրվա տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որեւէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հանրապետության օրվա տոնակատարություններին ՀՀԿ ներկայացուցիչների հրավիրված չլինելուն:

Նա, մասնավորապես, գրել է.

«Առաջին Հանրապետության ծննդյան եւ Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը միասնականությունն է եղել։

Այսօրվա տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որեւէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։

Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաեւ պետական ինստիտուտների վերաժեւորման եւ գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից եւ «նոր իրողությունններից»։

Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։

Ու ցավոք, դրեւորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո եւ համերաշխության» կոչերին»:

Նշենք, որ Ազգային ժողովից տոնական միջոցառումներին հրավիրվել է 13 պատգամավոր, 4-ը՝ «Ելք» խմբակցությունից, 3-ականը՝ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ծառուկյան» խմբակցությունից: ՀՀԿ-ից հրավիրվել են Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ