28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2018

Վարչապետը դիտողություն արեց Իշխան Կարապետյանին

իշխան կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, ր Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Զաքարյանը նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Ռուսխորսնաձոր կազմակերպությունից, և իր համար անակնկալ էր, որ ինքը տեղյակ չէ այս նամակների մասին: Փաշինյանը հետաքրքրվեց ծառայությունների պետից կատարված գործողությունների մասին: Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ նամակները պարբերաբար բնույթ են կրում: «Կներեք՝ ես […]

Այս կլոունադան աշխատել չէ

12096010

Երբ ընդամենը 10 օր պաշտոնավարած նախարարը կրթության ոլորտի բազում խնդիրները թողած, նոր ընդունած նախարարության գործերը թողած, սկսում է «վերջին զանգի» հարցերով զբաղվել, «Այբի» «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա հարձակվել կամ էլ ուսուցիչներին պատմել, թե ինչպես դուրս գան ՀՀԿ-ից, մոտս հարց է առաջանում. արդյոք հասկանո՞ւմ է նախարարի գործառույթները։ Այս պահին Արայիկն արտաքնապես ավելի շատ նման է սկանդալային […]

Պարոն Օսիպյան, սա խայտառակություն է. ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության հա­մար. Հրապարակ

Nikol-Osipyan

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հա­յաստանում: Խայտառակ իրավիճա­կը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հե­տեւանք էր, չի կարող հիմք ծառա­յել, այսպես ասած, հակահեղափո­խականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար: Էլ ո՞նց կլի­նի, Նիկոլն ասել է՝ հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին եւ դատեք: Իսկ […]

Նոր պաշտոնանկություն

արտա

Այսօր Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է Արտաշես Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ­կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արտաշես Կիրակոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:

Դեռ որոշում չկա, թե ովքեր են լինելու նոր մարզպետները

պապաիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր մարզպետները պիտի փոխվեն: Սակայն, ըստ նրա, այս պահին ոչ մի որոշում դեռ չկա: «Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին»,-ասաց նախարարը: Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ մարզպետները […]

Ծնողների հույսը Համլետն էր. մանրամասներ մայիսի 20-ին մահացած զինծառայողի մասին

images (2)

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած զինծառայող Համլետ Գրիգորյանը Երեւանից էր, մեկ տարվա զնծառայող:  Համլետ Գրիգորյանի հարազատները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ զոհված զինծառայողը տան միակ արու զավակն էր: «Ծանր պայմաններում ապրող ընտանիք են: Համլետին մի քույր ունի, բայց ընտանիքում աշխատող չկա: Ծնողների հույսը Համլետն էր, որ բանակից գար […]

Փաշինյանը ժողովրդի՞, թե՞ միլիարդատերերի ընտրյալն է. Ժամանակ

12206164

Երեկ Վայոց ձորի մարզի Գնդեւազ համայնքի բնակիչ­ները փակել էին Ամուլսաիր ոսկու հանքավայր տանող ճանապարհը, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխա­տանքները, քանի որ հան­քավայրը դեռ չշահագործ­ված բնապահպանական աղետ է դարձել ոչ միայն Գնդեւազի, այլ ամբողջ տա­րածաշրջանի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի համար: Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ջերմուկի ավագանին, պաշտպանելով գնդեւազցիների պահանջը, բազմաթիվ փաստերով […]

Մովսես Հակոբյանին հեռացնում են

մովսես

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս մասին Փաշինյանը տեղեկացրեց քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ: Նա ասաց, որ Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։ «Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ»,- ասաց Փաշինյանը։ «Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին»,-նշեց Փաշինյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված