25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծնողների հույսը Համլետն էր. մանրամասներ մայիսի 20-ին մահացած զինծառայողի մասին

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած զինծառայող Համլետ Գրիգորյանը Երեւանից էր, մեկ տարվա զնծառայող: 

Համլետ Գրիգորյանի հարազատները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ զոհված զինծառայողը տան միակ արու զավակն էր:

«Ծանր պայմաններում ապրող ընտանիք են: Համլետին մի քույր ունի, բայց ընտանիքում աշխատող չկա: Ծնողների հույսը Համլետն էր, որ բանակից գար ու մի նորմալ գործ գտներ, որ մի քիչ աչքները բացեին…»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով  (Ինքնասպանության հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Ավելի վաղ  հայտնել էնք, որ մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ