19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2018

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ:             Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ ընտրությունները լինեն արդար. ՀՀ նախագահ

Եթե որոշվի, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա  նախագահի պարտականությունը  կլինի այն, որ իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ  ընտրությունները լինեն արդար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի 2017 թ-ի մրցանակի հանձման միջոցառումից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Հարցին՝ արդյոք Հայաստանում այժմ կան […]

Կարո Եղնուկյանը ազատ կարձակվի 10 միլիոն գրավի դիմաց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյաը քիչ առաջ որոշում է կայացրել  «Սասնա ծռերի» գործով Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը՝ 10 միլիոն դրամ գրավի դիմաց  փոխելու վերաբերյալ: Դահլիճը լեփ-լեցուն է «Սասնա ծռերի» աջակիցներով: Այսօր դատական նիստին ներկա է նաեւ «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը, ով առողջական խնդիրների պատճառով […]

ՀՅԴ-ն Ազգային ժողովում նոր պատգամավոր ունի

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 24-ին, որոշեց ՀՅԴ պատգամավորի մանդատը վայր դրած Արմեն Բաբայանի փոխարեն պատգամավորական մանդատ տրամադրել ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուին՝ Սպարտակ Սեյրանյանին: Նշենք, որ օրեր առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը վայր էր դրել պատգամավորի մանդատը:

Կատարյալ երբեք որևէ աշխատանք չի լինում. ԿԸՀ նախագահը՝ Փաշինյանից

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը:  ԿԸՀ նիստի օրակարգում են «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում» հարցերը: Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատանքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ԿԸ […]

Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. ԱՆ

Այս տարի հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում: Թունավորման պատճառը անհատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով: Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ […]

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ն.-ն 08.05.2018թ.-ին […]

ԵՊԼՀ-ում մեկնարկել է ՈՒԽ-ի ապակուսակցականացման գործընթացը

Մայիսի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  <<ԵՊԼՀ Ռեստարտ>> նախաձեռնությունը, արտահայտելով բուհի ուսանողների մեծամասնության կարծիքը, գիտակցելով իր առաքելության կարևորությունը ուսանողների իրավունքների  և շահերի պաշտպանության գործում, կազմակերպել է ուսանողական համագումար, որի նպատակը ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապակուսակցականացման  գործընթացն է:Ուսանողների հավաստմամբ ԵՊԼՀ –ում  ստեղծվել  է մի իրավիճակ, երբ ՈւԽ-ը գործում է իբրև առանձին կառույց 20-25 հոգուց բաղկացած, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի