26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2018

Բողոքի ցույցեր Ռուսաստանում՝ ընդդեմ Պուտինի

Այսօր վաղ առավոտվանից Ռուսաստանի տարբեր քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ակցիաներ իրականացնելու։ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ամբողջ Ռուսաստանով «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ակցիաների շարք են իրականացնում Վլադիմիր Պուտինի երդմնակալության առիթով։ Շատ քաղաքներում, ներառյալ՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, իշխանությունները չեն համաձայնեցրել դրանց անցկացումը։ Նախօրեին որոշ քաղաքներում կալանավորել են մի քանի ակտիվիստների, որոնք կոչ էին […]

Քոչարյանը հետևում է, բայց չի մասնակցում իրադարձություններին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից դարձյալ հերքում են

Անցած օրերին սոցիալական ցանցերում համառորեն լուրեր էին տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ կերպ մասնակցում է քաղաքական գործընթածներին և որ իր հետ կապված որոշակի իրադարձություններ են սպասվում առաջիկա օրերին:  Այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից դարձյալ հերքում են տարածել, որ Քոչարյանը հետևում է զարգացումներին, բայց չի մասնակցում դրանց։ «Լուրերի իսկությունը հերթական անգամ ճշտելով և հերքում ստանալով երկրորդ […]

Շիրակի պետական համալսարանում լարված իրավիճակ է (ֆոտո)

Այսօր ժամը 12-ից սկսվել է բողոքի ակցիան։ Ուսանողները սկսել են պահանջել ռեկտորի հրաժարականը։ Վանկարկում են Սահակ հեռացիր, Ազատվենք բռնապետից։ Գագիկ Համբարյա նը ևս մեկ անգամ հիշեցրեց իր արձանագրած խախտումները,  իսկ ուսանողները բղավում էին “ամոթ Սահակ”։  Ի վերջո,  Սահակ Մինասյանը իջավ ներքև և խոսեց։ Բայց սկսվեց բուռն բանավեճ ու հասավ բղավոցների։ Ռեկտորը նշեց,  որ Լևոն Բարսեղյանը […]

Տավուշի մարզպետի արջերը դեռ վանդակում են

Տավուշի մարզպետի կողմից անազատ պայմաններում պահվող արջերի մասին բնասերներն ու կենդանապաշտպաններն ահազանգում են դեռ 2014թ.-ից: Օրերս՝ արդեն 2018թ.-ին, հրապարակվեց Կողբ գյուղում մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից վանդակում պահվող արջերի լուսանկարը: Կենդանիները պահվում են վերջինիս առանձնատան բակում, որը գտնվում է Կողբի անտառներում: Այս տարածքում մարզպետի հովանավորությամբ 2014թ.-ին կառուցվեց նաեւ Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցին:  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ […]

Մայիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 7-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:   ԹԵՄԱ՝   ներքաղաքական զարգացումների պատմական հետքը. հեղափոխություն, հեղաշրջում թե՞ իշխանափոխություն. պատմաքաղաքական վերլուծություն:

Ողբ մի սարքեք. քաղաքագետը՝ հնարավոր ցնցումներից /տեսանյութ/

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ կընտրվի մայիսի 8–ին և նրա առաջին քայլը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպչական հարցերով զբաղվելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը նշում է, որ երկրում պետք է վերացնել ստվերային տնտեսությունը. «Այս դեպքում հնարավոր է բյուջեն երեք անգամ ավելացնել»: Անդրադառնալով հարցին, թե իշխանափոխությունից հետո կանխատեսվում է տնտեսական հետընթաց՝ Շիրնյանը արձագանքեց. […]

Հիպոթեքային վարկերի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են մոտ 77 տոկոսով. ՊԵԿ

2018 թվականի հունվար-ապրիլին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաեւ օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: ՊԵԿ-ից հայտնում են, որ բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված […]

Շիրակի պետական համալսարանում պահանջում են Սահակ Մինասյանի հրաժարականը

Շիրակի պետական համալսարանի դիմաց մեկնարկել է դասախոսների և ուսանողների բողոքի ակցիան, որին միանում են նաև քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Ակցիայի մեկնարկին կազմակերպիչները նշեցին, որ պայքարելու են բուհում կատարվող անարդարությունների դեմ, և առաջին պահանջը Սահակ Մինասյանի հրաժարականն է։ Երկրորդ պահանջը ԿԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումն է։

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Դրոյի փ. 3, 21/1, 21, 23 շենքերը, Դավիթ Անհաղթի փ. 23/1, 23/20 շենքերը, Զեյթուն 10փ. 1/5-43 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան փ. 6, 6Ա, 8, 8Ա, 10, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի