23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2018

Աշխարհ կանգնի, իջնող կա. ՇՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Ֆարմանյանի քրոջը

Շիրակի պետական համալսարանի  հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։ Մայիսի 3-ի երեկոյան նրան ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից  այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։ Անահիտ Ֆարմանյանը չի ստորագրել ծանուցումը եւ այն անօրինական է համարում,  նրա դիտարկմամբ ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ: Այս ամենի մասին չհաջողվեց […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փախգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով […]

Վեոլիա Ջուրն աշխատում է

  Ոչ հեռու անցյալում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ջրամատակարարումն իրականացվում էր 6 ժամյա ռեժիմով, իսկ Քարակերտում՝ անգամ ոչ ամենօրյա: Դրա պատճառը նաեւ այդ բնակավայրերում առկա գաղտնի վթարներն էին, ապօրինի միացումները, ջրի կորուստը։ Շատ գործ ունեին այստեղ անելու ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրինության Գոտիավորման խմբի և «Արմավիր» տեղամասի մասնագետները իրավիճակը շտկելու համար: Աշխատանքի սկիզբը համայնքների բաշխիչ ցանցի […]

Հայտնի են Հայաստանում բուհական ընդունելության միասնական քննությունների օրերը

Հայտնի են Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից, միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ […]

Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Թևան Պողոսյանին խորհրդական նշանակելու վերաբերյալ.   «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝    Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Թևան Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով», – ասված է հրամանագրում:

Փրկարարները հայտնաբերել են օձ

Մայիսի 4-ին, ժամը 09:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են ոչ թունավոր օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արմեն Սարգսյանը ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի