27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2018

Ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու «Factor.am» կայքի գլխավոր խմբագրի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. ապրիլի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ […]

Բժիշկներին չհաջողվեց փրկել ոստիկանի կյանքը. Աշոտ Ահարոնյան

Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի գրառումը

Ադրբեջանում ապակողմնորոշված են ու շատ նեղված. Սամվել Մարտիրոսյան

«Այսօր, եթե դու էջ ունես Facebook-ում, դու նաև լրատվամիջոց ես, և դա ենթադրում է նաև պատասխանատվություն։ Մարդ պետք է գիտակցի, որ, եթե ուղղակի ինչ-որ մեկն ասել է, որ հորեղբոր տղան ծանոթ ունի, որի ծանոթը հավաքարար է աշխատում այսինչ տեղում, միշտ չէ, որ արժե այդ ամենը տարածել՝ որպես ակնհայտ ճշմարտություն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Կեղծ լուրերի, […]

«Իրավիճակը լիովին գտնվում է մեր վերահսկողության ներքո». Բակո Սահակյանը առաջանագծում էր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն  Մնացականյանի ուղեկցությամբ, այսօր՝ մայիսի 3-ին, այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո եւ […]

Տարոն Մարգարյանը շնորհավորում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ   Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Արդեն 25 տարի է, ինչ Միավորված ազգերի կազմակերպության կողմից մայիսի 3-ը հռչակված է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր, ինչն իր հերթին վերահաստատում է ազատ խոսքի, ազատ մամուլի անհրաժեշտությունն ու […]

HSBC բանկի վրա հարձակում կատարածը ոստիկանության գնդապետ է

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն […]

Ես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ նախորդ անգամ. Գ. Մելիքյան

«Ես ունեցել եմ իրական ելույթ և իմ ելույթից ոչ մի հարց հանելու մտադրություն չունեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով մայիսի 1-ի` վարչապետի ընտրությանն ունեցած իր ելույթին: Նա նշեց՝  ներկայացրել է այն իրականությունը, որ գոյություն ունի և այն վտանգները, որ հնարավոր են մեր երկրի մեր պետության համար: Բացի այդ Գագիկ Մելիքյանը […]

Հարձակում HSBC բանկի վրա.կա զոհ և վիրավոր

Ոստիկանները վնասազերծել են Երեւանի Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող HSBC բանկի մասնաճյուղի վրա այսօր՝ մայիսի 3-ին, նախնական տվյալով, զինված հարձակում գործած անձին: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում եմ, որ ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում: Նշենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է բանկի անվտանգության աշխատակիցը, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկն էլ […]

Եկեք վաղժամ, եթե-ներով չխոսենք. Վահան Մարտիրոսյան

Տրանսպորտի, կապի և տեղեակատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարիրոսյանը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Հարցին, թե նորություն էր արդյոք, որ այսքան դժգոհություն կա իշխանություններից, Վահան Մարտիրոսյանը արձագանքեց.«Բոլորս էլ այս հասարակության մի մաս ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասկանը: Ես կուզենայի միայն բացասականը չտեսնեինք, ահագին դրական գործ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված