06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2018

Փաշինյանը, հավանաբար, այսօր կհանդիպի ՀՀԿ-ի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկվել է ներքաղաքական ընթացիկ իրավիճակը: Հարցին, թե ինչ է փոխվել ՀՀԿ_ականների մոտ մի քանի ժամում, որ որոշեցին կողմ քվեարկել իր օգտին մեկ օրվա մեջ, Փաշինյանը պատասխանեց. «Բոլորս շահագրգիռ ենք, որ քաղաքական այս իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության […]

Եթե դրա համար անհրաժեշտ լինի մանդատս վայր դնել, կդնեմ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի, կա Սահմանադրություն, որի դրույթներին պետք է հետևել: «Ամսի 8-ին կուենանք վարչապետ, չենք գնա արդեն արտահերթ ընտրությունների, եթե ծրագիրն էլ ստանա օժանդակւթյուն, այդ դեպքում էլ չենք գնա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Վերջինս նշեց, […]

ՊՆ-ում բավականին լար­ված են. Ժողովուրդ

ՊՆ-ում այս օրերին բավականին լար­ված վիճակ է: Օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տե­ղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում: Ավելին՝ արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գենե­րալների հետ միասին գիշերը հերթա­պահում են ՊՆ-ում: Ըստ էության պատճառը ՀՀ-ում ներքաղաքական լարված իրավիճակն […]

Երեկ շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են ճանապարհը փակ է, հետ են գնացել. Զարմինե Զեյթունցյան

«Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է և ամեն ինչ կարող է ազդել դրա վրա»,-այսօր մայիսի 3-ին կառավարության նիստից հետո,  անդրադառնալով հարցին, թե  ներքաղաքական վիճակը կարող է  անդրադառնալ  զբոսաշրջության վրա, ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են չեղարկումներ, ունենք տվյալներ, որ ինքնաթիռից իջել, անմիջապես հետ են վերադարձել, կան տվյալներ նաև, որ զբոսաշրջիկները եկել, […]

Շարմազանովն՝ իր դստեր նամակի մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ծանոթ է իր դստեր՝ Նարեի նամակին, որ երեկ տարածվեց համացանցում: «Ես ծանոթացել եմ շատ ուշ, գիշերը, որովհետև տանը չեմ եղել, ինձ լրագրողներն են զանգել, ասել, որ այդպիսի բան է Նարես գրել: Երեխայի մտածումներ են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա, ամենակարևորը՝ ինքն իրեն […]

Կրկնակի հպարտ եմ, որ պատիվ եմ ունենալու աշխատել բացառիկ պետական գործիչ Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլորը պարտավոր են նայել իրականության աչքերին ու երկիրը չտանել ցնցումների: «Ես այն կարծիքին չեմ, որ մայիսի 1-ին իրավիճակը բարենպաստ էր, ժողովուրդ չկար փողոցում, ու ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, ոչ, մայիսի 1-ի ու 2-ի միջև շատ տարբերություն չկար: Խմբակցությունն այդպես է որոշել, կոկրետ իմ […]

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։   «Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», – ասաց Զոհրաբյանը։

Չի բացառվում՝ Աղվան Վարդանյանը հեռացվի ՀՅԴ-ից (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Աղվան Վարդանյանը պիտի վայր դնի մանդատը և վայր է դնում: Աղվան Վարդանյանը, հիշեցնեք, չենթարկվե կուսակցական որոշմանը և կողմ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Արմեն Ռուստամյանն այսօր չբացառեց, որ Վարդանյանը նաև կուսակցությունից կհեռացվի:

Որևէ կիրթ ու պրոֆեսիոնալ մարդ չպիտի անհանգստանա, թե ինչ կլինի իր ապագայի հետ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտարարություններին, թե այս կամ այն անձին ինչ-որ պաշտոններ են խոստացվել, օրինակ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանին՝ ԱԱԾ պետ, քանի որ ինքը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Միրզոյանն ասաց, որ ասվել է, որ այդ տարբերակը կարող  է դիտարկվել, սակայն ոչ ոք ոչ մի պաշտոնի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված